Սաթե Ղևոնդյանի «Բնության շունչը» և փոխակերպումները
Նկարիչ, Sateh Jewellery ապրանքանիշի հիմնադիր ու դիզայներ Սաթե Ղևոնդյանի հետ զրույցի առիթը «Արդեան» պատկերասրահում բացված ցուցահանդեսն էր։ «Բնության շունչը» խորագիրը կրող էքսպոզիցիան մեկտեղել էր նկարչուհու ծաղկային շարքի կտավները, որոնք տեխնիկապես և գունային լուծումներով լրացնում էին միմյանց։ -Ծաղիկները վերջին 5-6 տարիների աշխատանքներ են։ Նկարել





