Ռուբենս. Մի նկարի պատմություն
Ֆլամանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը (1577-1640 թթ.), որը համարվում է նիդերլանդական բարոկկոյի հիմնադիրը նկարչության մեջ, ապրել է հագեցած ու ստեղծագործական բեղուն կյանք։ Որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, եղել Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը։ Որպես դիվանագետ աշխատել է Իսպանիայում, Անգլիայում, սակայն հիմնականում բնակվել է






