Ֆիգուրատիվ և վերացական նկարչության երկխոսություն՝ Սանթ-Դիէում
«Հարություն»-ը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է (ցուցահանդես) Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում, որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին, 1507թ․)։Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։






