Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. Ճակատագրի պարտությունը

   Երբեմն ինձ պարուրում է աննկարագրելի մի թախիծ, երբ ժամանակի ու մահվան աչքերը թվում են գերիշխող ակնթարթի հանդեպ։                                                                                 Վինսենթ վան Գոգ     Փարիզի հանրահայտ Մոնմարտր թաղամասում, Տերտր հրապարակի վրա դուրս է գալիս մի ծուռումուռ փողոց՝ Լեպիկ անունով։ Այս անունը մեզ ոչ

Ձգտելով միշտ անհնարինին

Առաջին նկարիչները նկարել են քարանձավներում, երկրորդները՝ Աստծուն, հաջորդները՝ կանանց, բոլոր ժամանակներում նկարիչները նման են իրար իրենց ձգտումներով։ Էդվարդ Մարդանյան Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Էդվարդ Մարդանյանը կդառնար 34 տարեկան։ Նա կյանքից հեռացել է 2019 թվականի փետրվարի 20-ին։ Ներկայացնում ենք վաղամեռիկ նկարչի ստեղծագործությունների մասին Մելանյա Գասպարյանի

Անդրադարձ․ «Հետահայացք» ցուցադրություն Փյունիկ սրահում

Ստեղծագործ ուժերի մուտքը արվեստի ասպարեզ մշտապես ողջունելի է: Մշակութային դաշտը նոր լիցք է ստանում, սպասում ես անակնկալ ասելիքի, սկսվում է ուրվագծվել վաղվա գեղարվեստի նախնական տեսլականը: «Փյունիկ» արվեստի սրահում վերջերս բացվեց «Հետահայացք» անվամբ երկու երիտասարդ արձանագործների` Գրիգոր Դարբինյանի և Մուշեղ Մուսայելյանի աշխատանքների ցուցադրությունը: Հեղինակները

Ֆիգուրատիվ և վերացական նկարչության երկխոսություն՝ Սանթ-Դիէում

«Հարություն»-ը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է (ցուցահանդես) Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում, որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին, 1507թ․)։Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։

Սերը նկարիչների աչքերով կամ 8 համբույր

****Ֆրանսուա Բուշե․ «Հերակլեսն ու Օմֆիլան», 1732-1734 Բուշեն Լյուդովիկոս XV-ի պալատական նկարիչն էր՝ մադամ Պոմպադուրի սիրելին և ռոկոկոյի ամենավառ ներկայացուցիչներից։ Նա «Հերակլեսն ու Օմֆիլան» կտավի սյուժեն վերցրել  է Հերակլեսի մասին հին հունական առասպելներից։ Աստվածները Հերակլեսին ուղարկել էին, որ ծառայի լիդիական Օմֆիլա թագուհուն, որը հերոսի

«Samsonyan Crafts»-ն ու Արցախյան մտապատկերները

Ջեմմա Սամսոնյան։ Նկարիչ-խեցեգործ։ Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը՝ ստանալով դիզայների որակավորում: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում։ Աշխատել է Արմեն Աթանյանի արվեստանոցում, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում:2018-ի հոկտեմբերին ամուսնացել է և ամուսնու՝ Մեխակավանի զորամասի սպա Ռաֆայել Խալաֆյանցի

Լուսինե Ազատյանի մանրանկարները

Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի վերջին աշխատանքները կատարված են հայկական ձեռագիր մատյանների ձևավորման արվեստի և ճարտարապետական զարդաքանդակների ուսումնասիրությունների արդյունքում։ «Նպատակս մեկն էր՝ վերարտադրել և տարածել ազգային դպրոցների հիման վրա ստեղծված մշակութային արժեքները՝  ճանաչողական նպատակով,- ասում է Լուսինե Ազատյանը։- Մասնավորապես անդրադարձել եմ անվանաթերթերի մարդագիր

Օրը սկսվում է արվեստի կենտրոնում, վերջանում՝ արվեստանոցում

 Ardi.am-ի զրուցակիցը նկարիչ, «Դանիելյան» արվեստի կենտրոնի տնօրեն Արամ Դանիելյանն է։ «Դանիելյան» արվեստի կենտրոնը ստեղծվել է 2014-ին։ Սկզբից կենտրոնն իր գործունեությունը սկսել է փոքրիկներին նկարչության դասավանդմամբ, հետո արդեն ստեղծվել են մեծահասակների խմբեր։ Արամ Դանիելյանի խոսքով՝ տարիքային տարբեր խմբերի համար ստեղծված են որոշակի ծրագրեր։ —