«Զանգակ»․ գրքեր, որ շուտով լույս են տեսնելու

Ներկայացնում ենք «Զանգակ» հրատարակչության առաջիկայում լույս տեսնող գրքերից մի քանիսը։ Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ»-ը ՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը

Յարութ Կոստանդեան․ Օրերի իմաստութիւնը

«Օրերի իմաստութիւնը» Հարութ Կոստանդյանի ժողովածուից է (ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակները)։ Լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Սփյուռք» մատենաշարով։ Ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։        Օրերի իմաստութիւնը Եոհաննէ՜ս, իւրաքանչիւր իմաստութիւն իր

Սաթենիկ Մկրտչյան, «ՏԻՏԻ»

  Մութն ընկնելուն պես սարերի ու դաշտերի՝ «չոլերի՜» քողտիկ ներխուժածը՝ ոտքով ստուգելով իր սովորական անկյունում՝ քրջերի վրա կուչ եկող, աշխարհից անտեղյակի ներկայությունը. — Գնա՛,- էր գոռացել: Չերևացողն անկյունից նայել էր իր անքուն ու տառապալից գիշերների դահճի սև ուրվագծին ու չէր հասկացել, թե ուր

Անտարես․ գրքեր, որ շուտով լույս կտեսնեն

«Անտարես» հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին ardi.am-ին մանրամասներ է ներակայացնում  հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։  Շուտով հանրությանը կներկայացվի Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը։ Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա

Սև աչքեր, կապույտ աչքեր

Առավոտը յոթին շուկայում բաց էր միայն պապիրոսի բուդկան: Դիմացն արդեն հերթ էր: Անլվա, տկլոր տղամարդիկ, քսված, անչուլկի կնանիք… Որ նայում էիր, քեզ թվում էր՝ տեսնում ես մեռնող մարդկանց, որոնք թքած ունեն, որ մեռնում են… Սուրոն հերթի մեջ էր: Սուրուն նույնիսկ ատամներն էր լվացել,

«Սա հուզականության մի պահ է, որը չունի հստակ րոպեներ»

«Ադամամութ»-ը երիտասարդ գրող Հայկ Սիրունյանի  առաջին ժողովածուն է։ Ընդգրկում է բանաստեղծություններ և երեք էսսե։ Հրատարակվել է «էդիթ Պրինտ» հրատարակչության «Արդի» մատենաշարով։ Հայկի հետ զրուցել ենք գրքի շնորհանդեսից հետո, որը տեղի ունեցավ գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին։ Գիրքը տպագրության պետք է հանձնվեր 2020-ի սեպտեմբերի

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում»

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» (պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին): Վիպակ։ Հեղինակ՝ Դավիթ Սամվելյան։ Հրատարակչությունը՝ «Էդիթ Պրինտ»։ «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» վիպակը ստեղծվել է համավարակի օրերին՝ ամենասկզբում, երբ լարված ու անհանգիստ սպասում էինք` երբ մեր դուռն էլ կթակի համավարակը, հետո էլ`

Նորայր Ադալյան. Անտի-Պատմվածք

Եթե գոյություն ունի Անտի-Դյուրինգ, ինչո՞ւ չի կարող լինել Անտի-Վեպ կամ Անտի-Պատմվածք, չեմ հասկանում, որևէ մեկը կբացատրի՞։ Լռում եք։ Թե որ լռությունը համաձայնության նշան է, ուրեմն դուք էլ եք իմ կարծիքին, այո՝ եղել է, կա ու կլինի նաև Անտի-Պատմվածք։ Յուրաքանչյուր բան ունի իր Անտին՝