«Գրողի տարածը»․․․ այո՛, դա կարող էր պատահել Երևանում

Վահե Ղուկասյանի հետ զրուցել ենք նրա առաջին՝ «Գրողի տարածը» գրքի մասին։ «Գրողի տարածը» ընդգրկում է համանուն վիպակը և երկու պատմվածք։ Լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը։ — Վահե, տպագրվել է առաջին գիրքդ, բայց ինչպես Աշոտ Գաբրիելյանն է նկատում՝  գրական շրջանակների համար անհայտ անուն չես։ 

Ազնավուրը՝ պատերազմի և սիրո մասին

Նրանք, ովքեր ինձ վաղուց են ճանաչում, գիտեն իմ հոգևոր, մտավոր և զգացական կապը Ազնավուրի և նրա երգերի հետ: Մինչ օրս Ազնավուրին թարգմանել են չափածո, ես թարգմանում եմ՝ ինչպես թարգմանում էի քսան տարեկանում՝ սիրածս աղջկա ականջին փսփսալով, այդ երգերի տակ տանգո պարելիս։ Հիմա նույնն

Վահան Տեր-Ղազարյան. Վիշապամարտ

Վերջերս առավել հաճախ բավականաչափ կիրթ մարդկանցից լսում եմ հետևյալ անհեթեթ հարցը․ «Ի՞նչ է, մի՞թե հայերն առասպելաբանություն ունեն», երբ պարզում եմ նրանց առաջ, որ ունեն և այն էլ՝ շատ հարուստ, նրանք արդարացի դիտողություն են անում․ «Իսկ ինչո՞ւ դուք՝ իմացողներդ, չեք ներկայացնում, կամ թեկուզ ծանոթացնում

Երանի՜ հոգով աղքատներին…

Փառո՜ն… Խեղճ ու կրա՜կ, անշառ ու անօգնակա՜ն, հիսուն տարի առաջ՝ ծննդյան օրը, իր անգիտությամբ Փառանձեմ գեղեցկուհի տատի՝ թագուհիներին վայել անունը նվեր ստացած և երկու օր հետո թիֆլիսներից հյուր եկած նույն տատի. «Ամա՜ն,- որդուց ու հարսից մահու չափ վիրավորված «գեղագետ» տատից առգրավված,- ամա՜ն, իսի

Արցախը կորոշի հայության ճակատագիրը

Ներկայացնում ենք Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» գրքում ամփոփված խորհրդածություններից մի քանիսը։ Մոնթե Մելքոնյանի 1981-1991թթ. գրած աշխատությունները, հոդվածները եւ նամակները ամփոփող այս ժողովածուն լույս է ընծայել  «Վերնատուն» հրատարակությունը։ Թարգմանիչը Վահան Մկրտչյանն է, խմբագիրը՝ Արամ Թոփչյանը։ Հրատարակության է պատրաստել գրող, գրականագետ Արմեն Սարգսյանը։ ***Բոլոր հայերը

Աուգուստո Մոնտեռոսո․ մանրապատումներ

(1921-2003, Գվատեմալա) Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Աուգուստո Մոնտեռոսոն ծնվել է Հոնդուրասում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Գվատեմալայում՝ երկիր, որ առանցքային դեր է խաղացել նրա ձևավորման հարցում, և որը գրողն ինքը իր հայրենիքն է համարել, թեև 1944-ից, փախչելով բռնատիրական վարչախմբի հետապնդումներից և քաղաքական ապաստան խնդրելով Մեքսիկայից,

Վահան Տեր-Ղազարյան․ Ճանապարհ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակը, տարբեր տարիներին գրված պատմվածքները։ «Ճանապարհը» սույն ժողովածուից է։ ****Նրա հետ կին կար, և նա ստիպված էր պաշտպանել երկու հոգու… գուցե և՝ երեք։ Ի՞նչ իմանաս… Կինը,

Հանդիպելն արդեն իսկ մեծ երջանկություն է․․․

Նշան Աբասյանի հետ զրույցի առիթը բանաստեղծի չորրորդ՝ «Պետրիկոր» ժողովածուն է։ Գիրքը ընթերցողին է ներկայացնում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով։ — Ինչպե՞ս եք կատարել ընտրությունը այն գործերի, որ զետեղված են գրքում։ — Նոր Կտակարանում մի այսպիսի դրվագ կա․ քրիստոնեության դարձաց բոլոր հեթանոսները հավաքում են