Արամ Ալավերդյան, Փարքերի աղաղակը

Հեռավոր մի շեն, պատկերացնենք՝ անունը Հայադ, մարդիկ երաժշտությունից անլուր, չեն լսել երբեք երգն ինչ է, մի վայրկյան ընդունենք այդպես, ինչպես ասում են՝ հիպոթետիկորեն, կարճամետրաժ կինո սարքելու ենք գնալու:  Հայադեցիք երգի հետ իսպառ գործ չեն ունեցել երբեք, անհեթեթ այսպիսի մի իրավիճակ է, յամանը տարած

Սուրեն Սարումյան, Գերբնականը Հադրութում (հատված անտիպ վեպից)

Այց գրավաճառին: Բախում առեղծվածային ուժի հետ:              Գրավաճառի տունը գտել էր զարմանալի հեշտությամբ: Հայրենադարձների ու քիմիական գործարանի բանվորների՝ իրեն լիովին անծանոթ այդ թաղամասի տները զարհուրելիորեն, տխրեցնելու չափ գորշ ու միանման էին թվացել: Մտածել էր անհամար միանման շրջադարձներով, կրկնվող կեղծ ելքերով հսկայական լաբիրինթոսների, ամբողջ

«Իրանի մշակույթը մի զարմանալի հատկություն ունի…»

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Իրանի Իսլամական Հանարապետությունից՝ ճամփորդելով երկրի մի ծայրից մյուսը: Ardi.am-ի հարցին տրված նրա պատասխանը, թերևս, մի ողջ էսսեի արժեք ունի: -Տիկի՛ն Ալիս, ո՞րն էր Ձեր ամենամեծ բացահայտումը բազմադարյա պատմություն ունեցող այդ երկրում շրջագայելու ընթացքում: -Ձեր հարցը կարծես

Կավիճները…

           Արդեն եկել էր բոթը, մահացել էր դպրոցիս քիմիկոս ուսուցիչ Վարդանյանը։ Նա մեզ աղերի, թթուների կամ հալոգենների քիմիական ակտիվության մասին չէր պատմում։ Նա խոսում էր մարդկային արժեքներից, հոգևոր արժեքներից, մարդուց, ընկերությունից, սիրուց, Աստծուց։ Քանի կավիճներ ու գրատախտակներ մաշվեցին ու գնացին դպրոցների մեջ։          

Արամ Ալավերդյան, Սյուռի հեզության մեջ

           «Ճգնավորի քերծից աստված Ջոդ անունով գայլի հետ իջել է շեն: Ջոդը գանգատ է գնացել աստծու մոտ, թե՝ էս էլ քանիերորդ անգամ արդեն որսկանն իրեն կրակում է. Աստվա՛ծ, հոգիս առ միանգամից տար, կամ էս մարդկանց հետ իմ հարցերը լուծիր…»:            Նա իրիկունվա

Դավիթ Սամվելյան, հակաՔԱՂԱՔական, հատվածներ

Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը ընթերցողի սեղանին է: Գրքի ծնունդը ազդարարվեց հակաշնորհանդեսով: Արձակագրի հինգերորդ ժողովածուն լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: «հակաՔԱՂԱՔականը» առկա է երևանյան գրեթե բոլոր գրախանութներում: Ardi.am-ը հեղինակի թույլտվությամբ ներկայացնում է  հատվածներ գրքից: Ardi.am **** Ասում են՝ մեր քաղաքը փոքր է, փորձիր

Միստիկան և իրեղենությունը՝ օրգանական համադրության մեջ

Արձակագիր Անուշ Ասլիբեկյան Արծրունին հորինում է հողեղեն, իրապատում նյութ՝ սեղմ ծավալների մեջ ամփոփելով ընդգրկուն ասելիք: Ինչ-որ պահի, ինչ-որ պատումում իրականությունը նահանջում է՝ տեղը զիջելով խորհրդապաշտությանը, տարաշխարհիկին: Անուշը կարողանում է գտնել գրական երկի մի քանի էջում հավերժությունը պահի մեջ և պահը հավերժության մեջ տեղավորելու

Անհայտ էջերի` Հովիկ Չարխչյանի ընտրանին

«Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը», «Տոլստոյի դուստրը՝ հայկական գեհենում», «Ո՞վ էր Բակունցի «ալպիական» սերը», «Թե ինչպես Տերյանը փրկեց Էջմիածնի գանձերը»: Ավելի քան հինգ տասնյակ նմանօրինակ հետաքրքրաշարժ վերնագրերի ես հանդիպում՝ թերթելով գրող, գրականագետ, հրապարակախոս ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ «Անժամանակ» ժողովածուն: Մեզ հետ զրույցում հեղինակը նշեց, որ գրքում