Լուսնի լույսի պատրանքը՝ Արխիպ Կուինջիի բնանկարներում
Արխիպ Կուինջին ռուս նկարիչ է (ծագումով՝ հույն)։ Ծնվել է Մարիուպոլում, կոշկակարի ընտանիքում։ Ծննդյան տարեթիվը դեռ չի հաջողվել պարզել, քանի որ տարբեր փաստաթղթերում տարբեր տվյալներ են նշված (1840-1843), սակայն գիտնականները հակված են ճիշտ համարել 1842-ը։ Ընտանիքն աղքատ էր, ու տղան ստիված էր շատ աշխատել։






