Արամ Ալավերդյան, Մեղանչումի ժպիտ
…Իսկ հիմա, ուշադրություն. Կիևյանից իրեն նետելու գնացող աղջկա hետևից եմ ուզում հասնել, ասել. -Քո՛ւյր իմ, արի ծանոթանանք, անունս Արամ է: Մի րոպե, ներեցեք հանդգնությունս, ուզում եմ Ձեզ հետ ծանոթանալ, սպասե՛ք, բան եմ ասում Ձեզ, շատ կարևոր բան, հավատացեք: Սպասեք ասեմ՝ էլի ի՜նչ կանեք-կանեք:






