Վիլյամ Սարոյան. Մեծ ծառի գալուստը
Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը Խոհածումներ էլեկտրական լամպի լույսի ներքո, ժամացույցի տկտկոցը հունվարյան գիշերվա մեջ և մունջ ռադիոյի հաստատությունը քառասունվեց ջազ-խմբերի, շանսոնիեների, վալսերի, տանգոների հետ՝ խուլ զառանցանք. ա՜խ, ախորժելի ծխախոտ, սրընթաց նժույգ, որ ցատկում է առ անմտություն, արագ, պարապության միջով, գալիք մահվան ցանկալի համը,






