Ինքնազոհաբերման պատրաստ լինելու գիտակցությունը՝ հայ կնոջ բնութագրի առանցքային գիծ
(Դ. Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» և «Ավելորդը» ստեղծագործությունների համեմատական քննություն) Դ․ Դեմիրճյանից հրատարակված բազմահատոր ստեղծագործություններից ընթերցողին քաջածանոթ «Ավելորդը» պատմվածքը (1916թ.) և դեռևս անտիպ, շատերին անհայտ «Հովնան մեծատուն» դրաման (1918-1919թթ.) շոշափում են հայության ճակատագրի աղետալի իրադարձություններից մեկի՝ Մեծ եղեռնի հետևանքով մարդու հոգեկերտվածքի խեղմանը վերաբերող և






