Կյանքը՝ առհասարակ

Մշակութային դադարը երկարում է։ Փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոններն ու համերգասրահները։ Առցանց տիրույթում նրանց հետևելը ավելի նպատակահարմար էր, երբ մարդկանց զգալի մասը պարապուրդում էր։ Դերասանները, երաժիշտները նույնպես, ինչ-որ առումով, պարապուրդից դուրս են եկել։ Փորձերը վերսկվել են։ Հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու նոր ձևեր

Բջնիի վտանգված որմնանկարն ու նախարարության նոր ծրագիրը

Ardi.am-ի՝ «Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը» վերտառությամբ հոդվածում կա անդրադարձ Հենրիկ Սիրավյանի որմնանկարների պահպանության խնդրին։ Անվանի արվեստագետի որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը, իր մտահգությունն էր հայտնում, մասնավորապես, Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի անմխիթար վիճակի

ՀՀ լեզվի կոմիտե. կոչ-հորդորակ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։ Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտեց տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։ Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ»,

Հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու

Անցումը առցանց հարթություն՝ մշակութային կազմակերպությունների համար անսպասելի էր և կտրուկ։ Կրեատիվ լուծումները չուշացան, բայց դեռ նոր կենսաձևին չհարմարված՝  կարծես թե վերադառնում են (կիսով չափ)  նախկին՝  իրական կյանքի ռիթմին։ Թե՛ կենդանի, թե՛ առցանց աշխատանքը հանրայնացնելու, արվեստասերների հետ կապը չկորցնելու գործում կարևորվում է հանրային կապերի

Կրկեսի արքայի «վերադարձը»

Երևանի պետական կրկեսը վաղուց քաղաքը զարդարող խորհրդանիշ է հիշեցնում: Կրկեսի շենքը վերանորոգվում է, «բացվում»՝ մե՛կ այս տարի, մե՛կ այն տարի …. ու վերջը չի երևում: Երևանցիների տեսադաշտից դուրս է նաև Կրկեսի արքայի՝ Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը: Միառժամանակ լուրեր պտտվեցին, թե ար­ձա­նը հա­մա­հունչ չէ շեն­քի

«Հայերի նման լուսավոր մի ազգ ուզում են հետամնաց սարքել»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել արվեստաբան Մարտին Միքայելյանին՝ պարզելու, թե ինչպես է նա լցնում ինքնամեկուսացումի իր շրջանը և ինչ խորհուրդ ունի՝ այն լցնելու մտահոգությամբ ապրողներին: -Պարո՛ն Միքայելյան, այս օրերի խառնիխուռն զգացողություններից կարո՞ղ է արվեստի գործ ծնվել: -Այո՛, անպայման կծնվեն այդ թեմայով գործեր: Իմ վիճակից

Հարյուր տարվա ճանապարհ

Վարարած Արաքսի ափին կանգնած՝ Նուբարը վերջին անգամ հայացքով հրաժեշտ տվեց Վանի հարազատ տանն ու ավագ դստերը, որի՝ մազութով ծածկած գեղեցկությունը թուրքի աչքից չէր վրիպել։ Զավակի կորստից վշտացած մայրն ամբողջ ճանապարհը լուռ էր քայլել՝ ամուր սեղմած կրտսերի՝ Մարգարիտի ձեռքը։ Գետի ալիքները տարան նաև ամուսնուն