Աստղադիտարանի հյուրատունը պատրաստ է ընդունել Արցախի պատանիներին

«Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը պատրաստ է աստղադիտարանի հյուրատանն ընդունել արցախաբնակ 11-17 տարեկան երեխաներին, ապահովել երեխաներին գիշերակացով և սննդով»: Գրել է  Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում։  Հայատարարության մեջ նշված է, որ երեխաների համար կազմակերպվելու են նաև հանրամատչելի դասախոսություններ

Բեյրութի Հայկազյան համալսարանը վերապրումի քայլ է անում

              Ինչպես գիտենք, օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով մեծապես տուժեց Հայկական Բուրջ Համուտ թաղամասը և Բեյրութում գործող հայկական կարևորագույն օազիսի՝ Հայկազյան համալսարանի շենքը: Համալսարանի վերամուտի, ինչպես և հայագիտական կարևորագույն պարբերական «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի հետագա գործունեության մասին Ardi.am-ը

Oրենքը ի զորու չէ փրկել հուշարձանը

Ardi.am-ը  վերջին շրջանում հետևողականորեն անդրադարձել է Հենրիկ Սիրավյանի՝  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի ոդիսականին։ Մշակութային ժառանգության ցանկում ներառված հուշարձանը քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ Շենքը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը, վթարային է ու քանդելու ենթակա։

«Մի քանի ուղեղ, սիրտ, հոգի ունենալը էմիգրանտների հարստությունն է»

Ֆրանսաբնակ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի հետ զրուցել ենք Diasporalogue գրքի մասին։ Diasporalogue-ը նրա և ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանի երկխոսությունն է։ — Պարո՛ն Ավետիքյան, Դուք և Ձեր ծնողները նույն ճակատագիրն եք կիսում։ Մեծ հայրենադարձությունից հետո նրանց համար Ֆրանսիան շարունակում էր կորսված դրախտ մնալ, նույն

Սփյուռքահայերը՝ երկինքնության խաչմերուկում

Կորցրած հայրենիքի, սփյուռքում հայի ինքնության և մշակույթի պահպանման, հայ-թուրքական երկխոսության, Հայաստան-սփյուռք հաղորդակցության խնդիրների մասին է ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանի և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի Diasporalogue գիրքը։ Այն վերջերս թարգմանվել է նաև անգլերեն։ Ardi.am-ի զրուցակիցը Տիգրան Եկավյանն է։ — Տիգրա՛ն, ի՞նչպես ծնվեց  բանավեճի ձևաչափով գրքի

Ազգային մշակույթով են երկիր պահում

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Արցախյան պատերազմի ազատամարտիկ, պարուսույց, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին: Արցախյան պատերազմից հետո մեր զրուցակիցն արարում է մշակույթի դաշտում՝ հայ հանրությանը ներկայացնլով և ուսուցանելով հայկական ազգային պարերը: Նա այն համոզմունքն ունի, որ մշակույթը ոչ թե ընդամենը

Հայաստանյան հուշարձանների գրավչությունն ու վտանգները

Հայտնի փաստ է՝ անվտանգությունը զբոսաշրջության զարգացման կարևոր պայմաններից է։ Այս առումով Հայաստանի լանդշաֆտն առանձնահատուկ է․ ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ հուշարձանների պետական ցուցակում գրանցված ավելի քան 24 հազար հուշարձաններից շատերը գտնվում են երկրաբանական վտանգավոր երևույթների ազդեցության գոտում և կարիք ունեն

«Որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի»

Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի հետ զրուցել ենք Հենրիկ Սիրավյանի  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի մասին։ Որմնանկարը ներառված է մշակութային ժառանգության ցանկում։ Շենքը չի շահագործվում, վթարային է, որմնանկարը տեղ-տեղ քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել էր