«Վերածննդի 10 հանճարներ» միջազգային նախագիծը` Երևանում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարաանում  (Երևան, Մաշտոցի 7) կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը:  Ցուցահանդեսին կներկայացվեն Վերածննդի դարաշրջանի  (Վաղ, Բարձր, Ուշ) իտալացի 10 աշխարհահռչակ նկարիչներիչները՝ Բոտիչելլի, Բելլինի, Դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե, Վենետո, Տիցիան,  Տինտորետտո,

Հարուն Ֆարոկիի ֆիլմերի ռետրոսպեկտիվը՝ Երևանում

Դեկտեմբերի 1-9-ը Կինոգետ Անդրեյ Կարտաշովը, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում (Երևան, Տերյան 72) ներկայացնում են անվանի գերմանական ռեժիսոր Հարուն Ֆարոկիի ռետրոսպեկտիվ ծրագիրը, որի ցուցադրությունները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին, 2-ին, 8-ին ու 9-ին՝ ժամը 19։00-ին։ Բոլոր

«Կարեն Պետրոսյան. սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրությունը՝ Գաֆէսճեանում

2022 թվականի նոյեմբերի 24-ին`ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Ցուցասրահ Մեկում» կկայանա «ԿարենՊետրոսյան.սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրության հանդիսավոր բացումը (մուտքը հրավիրատոմսերով)։ Կանադաբնակ հայազգի արվեստագետ Կարեն Պետրոսյանն (ծնվ. 1952 թ.) իր արվեստում արդեն մի քանի տասնամյակ ուսումնասիրում է մարդու և բնության հարաբերությունները տարբեր հարթություններում՝ կենսաբանական,

Yerevan Jazz Fest փառատոնը կմեկնարկի Ջուդիթ Հիլի մենահամերգով

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է Yerevan Jazz Fest միջազգային 8-րդ փառատոնը։ Նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին «Արամ  Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Գրեմմիի դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգը։ Կազդարարվի քաղաքամայր Երևանի ջազային փառատոնը։

«ART OF BIG BAND»․ ներկայացնում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը

Նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Ճարտարապետների միության դահլիճում «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ART OF BIG BAND  համերգային ծրագիրը: Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու  մշակումները: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց: Նախագծի

«Երևանյան հեռանկարներ»․ ելույթ կունենան Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վերածվում են մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային և Նիկոլայ Լուգանսկուն։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումները

Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի

Երևանը երգում է Ֆորշի համար

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Dvin Music Hall-ում կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։ Միջոցառմանը