Երկու գլուխգործոց՝ Պինխաս Ցուկերմանի կատարմամբ
Հոկտեմբերի 7- ին՝ ժամը 20-ին, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ կհնչի երկու գլուխգործոց՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ






