Ջերմուկն ապրեցնող մարդիկ
Մարդիկ են կերտում ու ապրեցնում համայնքը, երկիրը և հայրենիքը: «Ջերմուկն ապրեցնող մարդիկ» շարքն իրականացնում է «Դեպի Ջերմուկ» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրայնացնել Ջերմուկի ողջ հմայքն ու գրավչությունը՝ մարդկանց, հայտնի ու անհայտ վայրերի միջոցով: Սամվել Ենոքյանը Ջերմուկին գույն ու շունչ հաղորդող մարդկանցից է:






