Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ

«ԱԿԱՆատեսը».Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը Ստեփանավանում

Օրերս Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)  ցուցասրահում կայացավ նկարիչ-քանդակագործ  Գայ Ղազանչյանի  «Ականատեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, ուր արտացոլված են 44-օրյա պատերազմի հետևանքները: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը  շնորհակալագիր հանձնեց  նկարչին՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի կողմից: Ցուցահանդեսը խորհրդանշական է ոչ միայն կրակի բովով անցած պատերազմի 

«Ասոնանս» անսամբլը «Ուրվական»-ին կներկայացնի Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահում սեպտեմբերի 23-ին կկայանա Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Համերգին անսամբլը հանդես կգա դիրիժոր Արթուր Աքշելյանի ղեկավարությամբ։ «Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության պատվերը և մտահղացումը ծնվել է հենց Դիլիջանում, այդ նույն

Որոտանի կանայք ու հացի բույրը

Երևանում ցույցեր էին․ աղմուկն անտանելի էր դառնում։ Կապանի տաքսին առավոտյան 7-ին հասցեներով դիմավորելու էր ուղևորներիս։ Երկու ձեռք հագուստ, կոշիկ, փաստաթղթեր ու կեսգիշերին տիկին Սոֆիկի թխած խաչապուրու կապոցը։ Տեղորոշումից երբեք չեմ փայլել։ Թղթերումս խզբզել էի մեր երթուղին, որը գլխիվայր փոխվեց Կապանի սահմանապահ ջոկատ հասնելուն

Բյուրականը ջազի հնչյուններում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ջազի օգոստոսի 27-ին՝ ժամը 18.00-ին,  ջազի սիրահարներին հրավիրում է Բյուրականի արվեստի ակադեմիա՝ վայելելու հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները՝ «Արմեն Հյուսնունց» ջազ քառյակի կատարմամբ: Արմեն Հյուսնունց (տենոր, սոպրանո, սաքսոֆոններ) Սամվել Գասպարյան (ստեղնաշարային գործիքներ) Խաչատուր Սվազյան (կոնտրաբաս) Արման

«Զով տուն գյուղում»․ Քարաշամբի նորաբաց հյուրատունը

  Նեղլիկ փողոցներ, տեղ- տեղ խորդուբորդ, տներն ու տնամերձ այգիներն իրարից անջատող դարպասներ ու ցանկապատեր․․․ Գյուղական անդորր, որտեղ լսելի է առվակի ձայնն ու ծառերի խշշոցը։ Քարաշամբի փոքրիկները մի պահ ընդհատում են որսը (ձուկ են փնտրում առվակում՝ ինքնաշեն ուռկանը պատրաստ պահած)։ Հարց ու փորձ

«Ակնթարթի ներսը»․ Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ, 2022-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի

Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն․ Էրգրի մշակույթը

Զրույցը Համլետ Հովսեփյանի հետ՝ այստեղ։