Վերդիի ‹‹Օթելլո››-ն և նրա արձագանքները

Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեցանք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Բեմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային

Վարպետաց քաղաք․ արհեստների փառատոնը (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն իր շուրջն էր համախմբել վեց տասնյակից ավելի վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և

Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները երաշխավորել են որպես ուսումնական նյութ

Շուտով «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ընթերցողին կներկայացնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած 7-12-րդ դասարանների Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է քրեստոմատիաները որպես ուսումնական նյութ։ Ardi.am-ի հետ զրույցում Դավիթ Սամվելյանն ասաց, որ ուսումնական այս ձեռնարկներում ընդգրկված է ավելի քան 70

«Պողիկտոսը» վերադառնում է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի «Պողիկտոս» երեք գործողությամբ օպերան։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։  Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ

Վովա Արզումանյան․ Շուշիի թատրոնի այսօրը 

Այստեղ ու այս պահի արվեստի՝ թատրոնի բնությունը խաղն է: Շուշիում այդ խաղն ուրիշ գույն ուներ, հիմա ամեն ինչ փոխվել է: Շուշին մոտիկ է, բայց նաև շատ հեռու, իսկ Շուշիի թատրոնը կա, ապրում է՝ վերադարձի անշրջելի հավատով: «Հասկացանք՝ ինչքան ուժ ունենք պետք է գործադրենք

«Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով ցուցահանդես

Հուլիսի 1-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) ցուցասրահում  կայացավ  կանադահայ   մինիմալիստ,   քանդակագործ,  նկարիչ  Գևորգ-Ջորջ Քասսաբյանի «Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին  Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և քաղաքային պետական այրեր, մտավորականներ, արվեստասերներ: 

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի,  Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին:

«Լույսը ստվերում»․ պաստառաշատ տրամադրություն երեք օր շարունակ

Հունիսի 20-22-ը «Ակբա բանկի» հովանավորությամբ «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կկայանա գրաֆիկ դիզայներ Արթուր Հակոբյանի «Լույսը ստվերում» գրաֆիկական պաստառների ցուցահանդեսը: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն արվեստագետի շուրջ 30 աշխատանքներ: «Ցուցադրության գաղափարը դեռ պատերազմից առաջ կար, բայց պատերազմը խլեց ամբողջ մոտիվացիան և ներուժը, որը կդրդեր իրականություն դարձնելու այս