Կեսդարյա թանգարանի անցյալն ու ներկան
1960-ականների գարնանային մի գեղեցիկ օր Կողբի Կուլտուրայի տան տնօրեն Սուրեն Աբովյանը, իր այգում վարուցանքի ժամանակ, մի կավե սափոր գտավ: Երկար տնտղեց, զննեց այն՝ փորձելով գնահատել անգին գտածոյի վաղեմությունը: Հենց այդ սափորն էլ դարձավ հիմնաքարը, առաջին ցուցանմուշը պատմահայրենագիտական թանգարանի, որ նրա ջանքերով պիտի բացվեր






