Ազդագիր ՄարզաԴիտակ

Նվարդ Հայթայանի «Չորս արևը» Գյումրիում

Նվարդ Հայթայանի «Չորս արևը» Գյումրիում

Հունիսի 27-ին, ժամը 15:00-ին Գյումրիի «Բեռլին Արթ» ցուցասրահում (Հաղթանակի 25) կբացվի Նվարթ Հայթայանի «Չորս արև» խորագիրը կարող անհատական ցուցահանդեսը։ «Չորս արևը» ներկայացնում է նկարչուհու վերջին տարիների աշխատանքների ընտրանին։ Նրա ստեղծագործությունները երբեմն հիշեցնում են ներքին մենախոսություններ, երբեմն էլ՝ հանկարծակի ծնված պատկերային պոռթկումներ։

Յուրաքանչյուր աշխատանք ծնվել է իրական ապրումից, կրում է հուզական լիցք և խարսխված է որոշակի գեղագիտական հայացքների վրա։ Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 27-ը։ Համադրող՝ Օսյա Քարամյան։

«Չորս արևը»-ի երևանյան ցուցադրության մանրամասներին ծանոթացեք այս հղումով։