Փետրվարի 17-26-ին Արաբական Միացյալ Էմիություններում տեղի ունեցավ Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնը, որն անցկացվում էր ԱՄԷ Գերագույն խորհրդի և Ֆուջայրահի կառավարիչ Նորին Մեծություն, ԱՄԷ թագաժառանգ, Շեյխ Համադ Բին Մոհամմեդ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո։
Փառատոնին հրավիրված մոտ 10 երկրների թվում էր Հայաստանը՝ որը ներկայացնում էր բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն իր «Բարև, Քիթի» բեմադրությամբ։ Ռիմա Պիպոյանը մասնակցության հրավերը ստացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատերական ինստիտուտի գլխավոր տնօրեն Տոբիաս Բիակոնեի և ԱՄէ արքայազնի կողմից։
Ռիմայի ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ մեծ գնահատանքի, ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հրավիրված միջազգային մասնագետների կողմից։ Ի դեպ, «Բարև, Քիթի» ներկայացումը Ռիման բեմադրել է 2017թ․-ին Բեռլինի Արվեստների ակադեմիայում, որն այնուհետև ներկայացրել է մի շարք Եվրոպական երկրներում։
Փառատոնը կազմակերպված էր շքեղ ընդունելությամբ, որի ժամանակ կազմակերպվեցին վարպետության դասընթացներ, եղան քննարկումներ, մամլո ասուլիսներ, հրավիրված էին ոլորտի գիտակներ աշխարհի տարբեր ծայրերից։
No Comments