Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը մասնակցելու է համերգին՝ որպես դաշնակահար:
Համերգային ծրագրին մասնակցելու է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն:
Նշենք, որ «PIAF SYMPHONIQUE» նախագիծը ներկայացվել է աշխարի լավագույն նվագախմբերի կողմից: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտն այս երկացանկին տիրապետում է կատարելապես:
No Comments