«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝ իր ողբերգական բեկումներով և բացառիկ պայծառացումներով, տիեզերաբաղձ ռիթմերով և հրկիզվող պատկերների հևքով:
Գիրքը կարելի է ձեռք բերել «Նաիրի» գրատանը (Կորյուն 9), «Նաիրի» հրատարակչություն (Տերյան 91, հեռ. 095 11 05 54):