Հրատապ

«Մենավոր ծառը» անիմացիան Ստեփան Զորյանի տուն- թանգարանում

«Մենավոր ծառը» անիմացիան Ստեփան Զորյանի տուն- թանգարանում

Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։

Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ «Գուցե կարելի է նմանեցնել և մեր ժողովրդին,- Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը…
Նկարը մինչև այսօր էլ զարդարում է իմ սենյակը»,- գրում է Զորյանը:

Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։

Նախորդ գրառումը