ԼուսաԳիր Կարինե Ռաֆայելյան

Մի փունջ Ջավախք

01.06.2022

Հայկական եզերք Ջավախքը ոչ հեշտ ճիգ է անում՝ հայ մնալու ու հայկականության շունչը եկողներին փոխանցելու: Այս ճանապարհին կարևոր գործառույթ է իրականացնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՋԱՀ-ը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի հրավերով օրերս եղանք Ջավախքում և ականատեսը դարձանք հերթական ԱրՄաթ լաբորատորիայի բացմանը Ծալկայի շրջանի Օզնի գյուղում: Սա թվով 10-րդ ԱրՄաթ լաբորատորիան է Ջավախքում և ոչ՝ վերջինը: Մեզ հիացրած բնության, հնօրյա ու ժամանակակից կառույցների, ջավախեցի հայերի լուսանկարներով փորձել ենք ի մի բերել Ջավախք կատարած մեր երկօրյա այցի հետագիծը:

Թմկաբերդ
Հնամյա կացարանների հետքեր՝ Թմկաբերդի մոտ
Խերթվիսի բերդ
Գյուղ Դամալա, Ասպինձայի շրջան
Ախալքալաքի կամուրջը և Աբուլ սարը
Ախալքալաքի կամրջից բացվող տեսարան
Սաղամո լիճը
Փարվանա լիճը
Քուռ գետը
Վարձիա քարանձավային համալիր
Ախալցխայի բերդ՝ Ռաբաթ
Շառլ Ազնավուրի աստղը՝ Ռաբաթում
Վահան Տերյան ցուցասրահ, Նինոծմինդայի շրջան, գյուղ Գանձա
Վահան Տերյանի օրորոցը
Վահան Տերյան ցուցասրահի արտաքին պատը
Խոտածածկ տանիքներ, Ախալքալաքի շրջան, գյուղ Կարծախ
Ջիվանու թանգարանի ցուցասրահը
Քեմանի, Ջիվանու թանգարանի հավաքածու
ԱրՄաթ լաբորատորիա, Ախալցխա
ԱրՄաթ լաբորատորիա, Դամալա
ԱրՄաթ լաբորատորիա, Ախալքալաքի շրջան, գյուղ Բեժանո
ԱրՄաթ լաբորատորիա, Ծալկայի շրջան, գյուղ Օզնի

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply