Նոր ներկայացման նախափուլում

Դերասանուհի, բեմադրիչ Կարինե Քոչարյանը իր գրած պիեսի հենքով պատրաստում է նոր թատերական ներկայացում՝ մեկ գործողությամբ դրամա՝ «Սարից այն կողմ» վերնագրով։ Ներկայացման նկարիչն է Մերի Սարգսյանը։ Դերերում հանդես են գալիս արցախցի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 22-ին, Հովհաննես Թումանյանի անվան

Ձայն, որ սահմաններ չի ճանաչում․Լարա Ֆաբիան

Նա ստեղծում է այն, ինչ չկար, և իր կատարումներով ստիպում հավատալ, որ երաժշտությունը տիեզերական լեզու է։ Նա ոչ միայն ազատ խոսում է մի քանի լեզվով, այլև իր երգացանկում ունի գործեր ավելի քան 12 լեզուներով՝ ֆրանսերենից մինչև եբրայերեն։ Լարա Ֆաբիանը յուրաքանչյուր լեզվի հնչյունաբանությունը դարձնում

 Մի նրբերանգ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական հայացքի ներկապնակից

             Հրանտ Մաթևոսյանի ջղաձիգ հայացքը փորձում էր համադրել, մի տեսադաշտի բերել Երկնայինն ու Երկրայինը։ Խիստ, սուր հայացքով զննում էր կյանքը, կյանքի առեղծվածը, նույնքան դիպուկ ու սուր լեզվով, իմաստասեր գրողի անսպասելի գտած դիտանկյուններից տալիս էր իրականության «գրառենտգենյան» պատկերը ու միշտ միտված էր Երկնքի, «խղճի պոստուլատներով»

Գրիգոր Գրիգորյան․ Գարնան ճահիճը

«Եվ ե՞րբ ես դարձա այսպիսին։ Կար ժամանակ՝ դրսում գարուն էր, և ես գիտեի, որ դրսում գարուն է։ Ոչ միայն գիտեի, այլև ամբողջ մարմնով զգում էի գարնան ներկայությունը․ երաժշտության սրնգե ելևէջները թրթռում էին արևի առաջին շողերի հետ, երակներումս գալարվող գնդիկներն ավելի խանդավառությամբ էին պարում,

«Չորս արև»․ Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ապրիլի 2-ին բացվել է նկարիչ Նվարդ Հայթայանի «Չորս արև» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված են վերջին տարիներին արվեստագետի ստեղծած աշխատանքները։ Համադրողը արվեստաբան Օսյա Քարամյանն է։  «Չորս արև»-ը կարծես ներքին մենախոսություն լինի, հանկարծակի պատկերային պոռթկումներ, որոնց միջոցով դիտորդը

«Տոնապետ-2025» գրական մրցույթի լավագույն պատմվածքները (տեսանյութ)

Ապրիլի 2-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի «Տոնապետ» գրական մրցույթի մրցանակաբաշխությունը։  Ժյուրիի կազմում են եղել ժյուրիի նախագահ, արձակագիր Մհեր Իսրայելյանը,  արձակագիրներ Հովհաննես Երանյանը և Գրիշ Սարդարյանը, գրող, երաժիշտ Աղավնի Գրիգորյանը և գրականագետ Դիանա Խաչատրյանը։  Առաջին մրցանակը շնորհվեց

Դասական երգեցողության տոն երաժշտամանկավարժական քոլեջում 

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում օրը նշանավորվեց հայ երգարվեստի մեծանուն վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված երկու կարևոր իրադարձությամբ։  Օրվա խորհրդին համահունչ՝ քոլեջի փորձասենյակներից մեկն հանդիսավորությամբ անվանակոչվեց ի պատիվ մեծանուն արտիստի, ինչն արժանի հարգանքի տուրք է նրա թողած անջնջելի հետագծին և

«Չորս արև»․ Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը

Ապրիլի 3-ին, ժամը 18:00-ին, Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացվող գեղանկարչական աշխատանքները կրում են «Չորս արև» խորագիրը։ Ցուցահանդեսը համադրում է Օսյա Քարամյանը։ Նկարչուհու կարծիքով՝ արվեստագետները նուրբ հոգի ունեն և մեր աշխարհում չխելագարվելու համար  պետք է արարեն։ «Արվեստը առաջին