Կինոյի և կինոկրթության նոր կենսաձևը
Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անետա Երզնկյանին: Կրթական համակարգին կորոնավիրուսի համավարակի պարտադրած աշխատաձևը իր վրա է սևեռել ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև ողջ հանրության ուշադրությունը,






