Ժերար դը Ներվալի «Կրակի դուստրերը» գրքի շնորհանդեսը՝ շուտով

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ժերար դը Ներվալ «Կրակի դուստրերը» ժողովածուն։ Ֆրանսերենից թարգմանել և կազմել է Շուշանիկ Թամրազյանը։ «Կրակի դուստրերը» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1854 թ.-ին, ֆրանսիական ռոմանտիզմի ամենաինքնատիպ և ներհակ հեղինակներից մեկի` Ժերար դը Ներվալի «անհնարին վեպի» բանաձևն է,

Փաստեր «Սև քառակուսու» հետևում կանգնած մարդու մասին

«Սուպրեմատիզմ» բառն առաջացել է լատիներեն «supremus» բառից, որը նշանակում է «բարձրագույն»։ Կազիմիր Մալևիչի կյանքը, անկասկած, սկսվում է «գերազանցության» դիրքից։ Նա տասնչորս երեխաներից ավագն էր, որոնցից ողջ մնացին միայն ութը։ Արվեստի հանդեպ նրա սերը վաղ հասակից ճանապարհ հարթեց դեպի արարումը, և հետագայում արդեն Մոսկվայի

Վարդան Ֆերեշեթյան․ Պոչը

Նա ով մանկության օրերին գեթ մի անգամ հասցրել է որսալ մողեսի պոչը, անընդհատ կհիշի իր ապշանքն ու վախը, երբ գալարվող ու գերեվարված մողեսը թողնում է պոչն ու ոլոր-մոլոր սուրալով գույնզգույն ծաղիկների, արևահար սիզախոտերի ու համարյա աննշմար մժղուկների արանքով, անհետում է, ասենք, մամռապատ քարի

Վարդան Սմբատյան․ «Թողություն»

Վատ մարդիկ պարզապես չեն լինում,  լինում են մարդիկ, որ լույսը կորցրած են լինում։ Այո, մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է։Ալբեր Կամյու Թռչունները իջեցրել էին հորիզոնը, արևի հինան կտուցներին սուրում էին ցած, պստիկ խաղալիք

Կինոկրթություն պատանիների համար. ամփոփվեց «Կինոյի հիմունքներ» դասընթացը 

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում կայացավ «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են: Երկշաբաթյա դասընթացը վարել է կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի դասախոս Արտյոմ Բաղդասարյանը։ Երկու շաբաթների համար մշակվել էր կրթական ծրագիր, որը թույլ էր

Ժամանակի հետ պայմանավորվել ենք. Ալինա Սանամյանի և Վովա Արզումանյանի զրույցը

Ալինա Սանամյանը թարգմանիչ է, իրավաբան, նաև տուրիստական գործունեությամբ է զբաղվում: Սիրում է ժամանակի հետ պայմանավորվածությունները: Այս էպիզոդում խոսում ենք թարգմանական խնդիրների մասին և ոչ միայն: Անդրադարձ ենք կատարում նրա թարգմանությամբ լույս տեսած Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» և «Իմ ընկեր Մեգրեն» ստեղծագործություններին, թարգմանական ընթացքին,

«Մաթեմիկը Արցախում» ծրագիրը շարունակվում է

«Մաթեմիկ» ՀԿ-ն ստեղծվել է 2021 թվականին Լոռու մարզում։  Հետագայում ծրագրի շրջանակները մեծացել են. կամավոր հիմունքներով ծրագրին են մասնակցում բազմաթիվ ուսուցիչներ և դպրոցահասակ երեխաներ ՀՀ-ից և Սփյուռքից։  Նպատակը մաթեմատիկայի և բնագիտական առարկաների զարգացումն էր Հայաստանում և Արցախում։ Այժմ մասնագիտական բնագավառների ցանցը նույնպես ընդայնվել է

Ամփոփվեց երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկումը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղակայված Երկլեզու Դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկման կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս:  Ասուլիսի բանախոսներն էին նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական  և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի տեղակալ Դավիթ Բոնգարը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը,