Վարդան Սմբատյան. Ծխված բանաստեղծություն
Ծխախոտը վերջացել էր, ցուրտ էր, ալարեց գնալ մոտակա խանութը. մի քիչ թութուն էր մնացել պապից հիշատակ, թունդ, կարգին թութուն։ -Դե՜, քեզ տեսնեմ, Հենրի,- խոսեց բարձր՝ ինքն իրեն ոգևորելու համար: Ահա, թերթ էլ կա։ Գրական պարբերական էր. առաջին էջում մի ակնհայտ ապաշնորհ կնոջ բանաստեղծություններն






