Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը
Ժամանակի համատեքստն ու վերժամանակայինը 1937 թվականին ողջ խորհրդային տարածքում, իհարկե նաև` Հայաստանում, բռնաճնշումների զոհ դարձան մեծաթիվ երևելի մտավորականներ, այդ թվում` կինոգործիչներ, որոնք իբրև «ժողովրդի թշնամիներ» գնդակահարվեցին կամ հայտնվեցին մահվան ճամբարներում: Այսպես, քաղաքական զրպարտության զոհ դարձան Դանիել Դզնունին` Բեկնազարյանի ընկերը և աջ ձեռքը հայ






