Վարդան Սմբատյան․ Պոյի երազը

Չորս գիշեր չքնեց կնոջը խեղդելուց հետո։ Ջարդեց տան բոլոր պատուհանների ապակիները։ Օղի խմեց, քացախ խմեց, գինու շիշը շուռ տվեց բերանին, վերջին կումը խմեց՝ լիզելով փակչող շուրթերը, չհագեցավ։ Մութը ջնջեց ու այլափոխեց ամեն բան, կոտոշներ սրեց, չանչեր, անդունդները երախներ դարձան, բացվեցին, տարածվեցին, մեծացան, և

Բանաստեղծի ժամանակն ու անժամանակությունը

Հովիկ Հովեյանը միֆի, անմեկնելիի, անիմանալիի խորհուրդներով տարված հորինող է: Իր  ներաշխարհի  որոնումներին  հետամուտ` նա այսօրվա ապրումի սաղմերը շոշափում-երևան է հանում  հնամենի պատմության խորաշերտերում, որոնց միջից  երևակվում  են  հեռավոր  ժամանակների՝  առարկայորեն  հստակ  պատկերները՝ մերօրյա  տագնապների  արձագանքներով: Հովեյանն անվերջ փնտրտուքի մեջ է. գտնում ու չի

Երեք գրքի շնորհանդես-քննարկում՝ Ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանը և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի շնորհանդես-քննարկում էին կազմակերպել Ազգային գրադարանում։ Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվեցին Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից»

Այս երկիրը մերն է/ Շինարարական գերդաստաններ

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր Շինարարների մի գերդաստան, որի պատմությունը  երկրի կառուցման հին ու նոր օրերի պերճախոս նկարաշարի է նման: Թեև՝ ուղիղ իմաստով էլ մեր զրույցը սկսվում  է լուսանկարների ալբոմները թերթելուց։ Գյուղաքաղաքից քաղաք դարձող Երևանի շենքերն են, հանրապետության հյուսիսից մինչև հարավ բարձրացող կառույցները՝ 

Աշնակը, Չաուշն ու Սասնա պարերը (լուսանկարներ)

Աշնակում շրջեց, լուսանկարեց Անի ԱնտոնյանըԱմբողջական նյութը՝ այստեղ

Գյուղ, որտեղ բոլորը պարում են

Քամուց թեքված բարդիների ծառուղին տանում է Աշնակ գյուղ: Ֆիդայատոն է, ամեն բարձունքում հայկական դրոշն է ծածանվում: Մի առավելություն ունի զբոսաշրջիկը, որը նախատեսվածից շուտ է տեղ հասել: Նա կարող է տեսնել, թե ինչպես է Գյումրիից եկած Ազնիվ տատն անշտապ իր փոքրիկ տաղավարում դասավորում տնական

«Զենիթ» Բենդի ելույթը

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաքի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Զենիթ» Բենդի մենահամերգը։ Ներկայացնում ենք Your Heart Is as Black as Night երգը՝ խմբի անդամներից Անահիտ Ավետիսյանի կատարմամբ։ Հարվածային գործիքներ՝ Անահիտ Ավետիսյան, Էլեկտրակիթառ/բաս կիթառ՝ Տարոն Փաշինյան, կիթառ՝ Մկրտիչ Պապիկյան, դաշնակահար՝

ՄոբայլԱրթ․ Մարդկանց ուրախացնող արվեստը

Մշակույթի վաստակավոր գործիչ, լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանին հանդիպեցինք պատահաբար հրատարակչությունում։ Նոր գիրքն է հրատարակում։ Լարի վրա նրան տեսնելու առիթներ ունեցել էինք, զրուցելու առիթ էլ ընձեռվեց։ -Ինչպե՞ս է հաջողվում քայլել լարի վրա։ -Երեք կարևոր բան կա․ պետք է կարողանաս պահել հավասարակշռությունդ, հավատը առ Աստված և