Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս։ Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքվելու են համաշխարհային համբավ ունեցող հնագետներ, պատմաբաններ ու

«Սիրում եմ հոսանքին հակառակ լողալ»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել մի պայծառ տղայի, որն ապրում, ստեղծագործում, պայքարում է Արցախում: Նրա բազմաժանր հորինվածքներից լույս է ճառագում, և լույսն այդ հոգի է ջերմացնում սառն ու տագնապոտ մեր օրերում: Այդ տղան Բորիկ Բաղդասարյանն է: -Բորի՛կ, քո բանաստեղծությունները, եթե անգամ սիրո թեմայով չեն գրված, չափազանց նուրբ ու քնարական են: Ներշնչանքդ ի՞նչ ակունքից է

Ճանաչենք մեր հերոսներին. Թաթուլ Թովմասյան 

Թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվեց Թաթուլ Թովմասյանը: Թաթուլը ծնվել էր 2001-ի նոյեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հերոսը ընտանիքի փոքր, ամենապայծառ ու լուսավոր զավակն էր: Թաթուլի ինքնատիպ կերպարի մասին զրուցում ենք քրոջ՝ Լիլիթ Թովմասյանի հետ, որը եղբոր մասին առանց ժպիտի չի կարողանում

Սամվել Հարթենյանի կերպարվեստը

Սամվել Հարթենյանը (1966-2017 թթ.) քանդակագործ-կատարող էր, գեղանկարիչ, իրավագետ, պատասխանատու պետական ծառայող: Կարճատև կյանքի ընթացքում հասցրել է ունենալ երկու անհատական ցուցահանդես. (2009 թ., Հովհաննես Թումանյանի թանգարան, 2016 թ., Հայաստանի նկարիչների միություն): Մասնակցել է նաև մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում և Մոսկվայում: Ներկայացնում ենք նրա

Կոնստանտին Օրբելյանի և Լիպարիտ Ավետիսյանի ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ` Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է իր 20-րդ հոբելյանական ալբոմը։ «Delos Music» նշանավոր ստուդիայում ձայնագրված ալբոմը ներառում է տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ՝ հայ տաղանդաշատ օպերային երգիչ Լիպարիտ

Կարինե Ռաֆայելյան, Ֆիասկո

Սրճարանում նստած էին երկու հոգի: Տղամարդը յոթանասունն անց, առույգ, համակրելի ծերունի էր՝ բարեկիրթ շարժուձևով և նրբաճաշակ, մոդայիկ հագուստով: Կինը երիտասարդ էր նրանից տասնհինգ-քսան տարով, բայց նրանք շատ ներդաշնակ էին դիտվում: Աշխույժ զրուցում էին, սուրճ ու աղանդեր վայելում: Երկուսից էլ  երջանկություն ու սեր էր

Ճանաչենք մեր հերոսներին․ Արտակ Սարգսյան 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվել է Արտակ Սարգսյանը։ Արտակը ծնվել է 2001-ի փետրվարի 23-ին, Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում։  Արտակի մասին զրուցել  ենք քրոջ՝ Աննայի հետ։ Եղբոր մասին պատմող ամեն բառում Աննան կյանք ու սեր է դնում։ Նրանց կապը անասելի հզոր է, ու

Արամ Ալավերդյան, Կուտանա (4)

Սկիզբը՝ այստեղ Ապո՞- կալիպսիս, թե՞ ապա… «Մարդամեկը քանի կուրկուփ* ա եկել,-Վահագը շուռ եկավ դեպի իր դիմացի պատը,- պլան եմ կազմելու, զրույցը փողով է երևի: Շուտվանից ունեմ աչք՝ Ճռռանահարթ բարձրանալ, գոմի բակը ցաքուքոլից մաքրել, աշխարհ պիտի բացվի: Բազուկներումդ զորություն պիտի լինի՝ կացին բռնես, խամ