ardi.am Արցախ ԼուսաԳիր

Պատերազմական խաղաղություն

25.11.2020

2016-ի Ապրիլյան քառօրյայի և վերջին՝ Հայրենական պատերազմի մասնակից Գևորգ Խաչատրյանը թշնամու մահաբեր ուժին դիմակայելու և մարտական կարևոր առաջադրանքներ կատարելու միջակայքում լուսանկարել է իր և զինակիցների ոչ ռազմական առօրյան՝ խստորեն բացառելով ռազմավարական որևէ մանրամասնության երևակումն իր լուսանկարներում: Նա նաև չի ցանկացել, որ դրանցում երևան զինակիցները. պատերազմն ունի իր օրենքները: Կյանքի հանդեպ սիրո, սոդոմային իրավիճակում մարդ մնալու այս վավերագրերը համառոտ վերծանումն են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 20-ը ընկած դժոխային ժամանակահատվածի, որն ապրել է Գևորգը` կյանքի ու մահվան ճամփաբաժանում:
Ardi.am

****


No Comments

Leave a Reply