ԳրաԴաշտ Լիլիթ Հակոբյան

Յոթ աստղակաթ հեքիաթ․ Ժպտացող աստղեր

04.06.2020

Նախորդիվ՝ Գառնուկն ու հովիվը

— Նեղանում եմ, երբ գրքի թերթերը ծալում ես,- ասաց մայրիկը,- փչանում են, չէ՞:

— Բայց ես այնտեղ ժպիտներ եմ պահում,- ժպտաց տղան,- տե՛ս:

Մայրը լռեց, վերմակով ավելի ամուր ծածկեց փոքրիկ տղային ու համբուրեց նրա գլուխը:

— Իսկ գիտե՞ս՝ աշխարհում ամենաշատ ժպիտները որտեղ են:

— Բառարանում,- նորից ժպտաց տղան:

— Բառարանո՞ւմ, ինչո՞ւ:

— Մեր տան ամենահաստ գիրքն է:

— Հա,՜- ծիծաղեց մայրիկը,- չէ՛, անո՛ւշս, աշխարհում ամենաշատ ժպիտ պահում է երկինքը…

— Ինչպե՞ս..

— Հե՛նց այդպես: Բալիկները քնից առաջ հեքիաթ են լսում ու ժպտում: Ամեն ժպիտ մի աստղ է դառնում, չգիտեի՞ր:

— Չէ… Իսկ եթե աստղ է ընկնո՞ւմ:

— Ուրեմն մի փոքրիկ ծիծաղից պայթում է:

Այդ օրն աստղերը շատ էին… գուցե նոր համաստեղություն են գծում երկնքում, ո՞վ գիտի…
Հաջորդիվ՝ Աստղաձիուկը

Լիլիթ Հակոբյան 
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply