Վահագն Ամիրջանյան․ Լառային
Առավոտյան քեզ գուրգուրում է տաքուկ վերմակդ, որ առել ես երկար և ձյան նման սպիտակ ոտքերիդ արանքը: Պատուհանից անկողնուդ կողմ ընկնում են արևի հոգեհմա ճառագայթները և սպիտակ ոտքերդ տաքացնում, զերծ պահում մրսելու վտանգից: Ականջիդ տակ զգում ես մի սառը շունչ, մի ծանոթ համբույր այտերիդ:






