Ռուբեն Ադալյանի «Փողոց Աշտարակում» նկարի մասին
(Մենախոսություն նկարչի հետ) Երբ փոքր էի, մեծ ուրախություն էր, որ ամբողջ օրը մորս հայրական տանը խաղում էի քեռուս երեխաների հետ և դեռ գիշերն էլ մնում էի այնտեղ: Սիրում էի քնել հյուրասենյակի չոր բազմոցին: Այնտեղ պատին կախված էր փայտե շրջանակով մի գեղանկար: Մինչ քունը






