«Փախի՛ր, ո՛վ մարդ․․․ մարդն է գալիս»
Ներկայացնում ենք մեջբերումներ Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» վեպից։ Խորհրդային տարիների ստվերները վեր հանող այս գրքի հիմքում պարզապես մարդն է՝ մարդկային ու անմարդկային դրսևորումներով: «Ինչո՞ւ ես տխուր»-ը հեղինակի հինգերորդ գիրքն է: Լույս է ընծայել «Գրքամոլ» հրատարակչությունը: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով շնորհանդեսը հետաձգվել է։






