Դեմիրճյան-Չարենց. անհայտ ձեռագրեր

Հրապարակումը նվիրվում է Դերենիկ Դեմիրճյանի՝ 145 և Եղիշե Չարենցի 125-ամյակներին: Դերենիկ Դենիրճյանի և Եղիշե Չարենցի փոխհարաբերությունների մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, դրանք առավելապես քողարկված են առանձին բանավոր պատմությունների, գրավոր կցկտուր վկայությունների, ժամանակակիցների թողած հուշերի տողատակերում: Այդուհանդերձ, անվիճելի է, որ քսան տարվա տարիքային

Ցուցանմուշներում ամբարված հողի գաղտնիքը

Փետրվարի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է  «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությունը: Այն կազմակերպվել է 2021 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ներառում է հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

Դիանա Համբարձումյանի կանխասացություն-վեպը

Դիանա Համբարձումյանի «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը աշխարհի կործանման և արարումի նորօրյա պատում է: Գրողը մարգարե է, գիրքը՝ կանխասացություն: Մինչև Քովիդն ու պատերազմը կթակեին մեր դռները, Դիանա Համբարձումյանը հնչեցրել է դրանց մոտալուտ լինելու ահազանգը:  Վեպում պատկերված է կործանված աշխարհը: Կործանված, ջրատակ եղած աշխարհից, սակայն,

«Մշակութային քաղաքականությունն է ազգային անվտանգության և երկրի ապագայի բեռը, խաչը տանող եզակի գաղափարաբանական հենքերից մեկը»

Հրանտ Մաթևոսյանի տարեդարձն է այսօր: Արդեն քսան տարի է, ինչ Երկինքն ընդունել է նրան, ու երկայիններիս համար մեր մեծի հետ հարաբերվելու մի կախարդական բանալի է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանը, որի լիարժեք կայացումին սպասելու համար երկու տասնամյակը, ամենաաբստրակտ հաշվարկներով անգամ, անհեթեթ է թվում: Մենք

«Լինելով պատերազմի խաչմերուկում՝ մենք այն մեր մաշկի վրա զգացինք»

Իմ զրուցակիցը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանն է: — Պարո՛ն Հովհաննիսյան, Սյունիքը այսօր Հայաստանի ամենախոցելի, եթե ոչ՝ խոցված հատվածն է: Իբրև Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն՝ ասեք, խնդրեմ, ի՞նչ ներկա, առավել ևս՝ ի՞նչ ապագա ունի Ձեր ղեկավարած դրամատիկական թատրոնը: —

Դերենիկ Դեմիրճյանը 145 տարեկան է

Այս տարի լրանում է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը: Հունվարի 17-ը գրողի ծննդյան օրն է: Այս հրապարակումով մեկնարկում է նրա հոբելյանին նվիրված նախագծերի շարքը: Փորձենք մի հպանցիկ հայացք ձգել բեղուն տասնամյակներ ապրած դասականի կենսագրությանն ու ավանդած գրական ժառանգությանը, չնայած այն բանին, որ ընդգրկուն

«Իմ համերգը մանիֆեստ է՝ ուղղված աշխարհի հայերին»

Մեր երաժշտասեր հասարակությունը միշտ էլ անհամբերությամբ է սպասել Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգներին: Չնայած հետպատերազմյան և քովիդյան իրականության ծանր նստվածքին՝ այսօր էլ մեծ է հետաքրքրությունը երգչուհու արվեստի նկատմամբ: Նոյեմբերի 20-ին կկայանա Մերաբովայի համերգը Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Մենք կապվել ենք նրա հետ և

Կոմիտասի գրադարանը

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն և գեղարուեստագէտիսրտէնբարիբարիզգացումներ: Գրքերնու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են: Կոմիտաս Վարդապետ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը։ Այն համատեղ իրականացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ-ում