Բեյրութի Հայկազյան համալսարանը վերապրումի քայլ է անում

              Ինչպես գիտենք, օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով մեծապես տուժեց Հայկական Բուրջ Համուտ թաղամասը և Բեյրութում գործող հայկական կարևորագույն օազիսի՝ Հայկազյան համալսարանի շենքը: Համալսարանի վերամուտի, ինչպես և հայագիտական կարևորագույն պարբերական «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի հետագա գործունեության մասին Ardi.am-ը

«Աստված մարդուն բանականություն է տվել, և մարդը պետք է առաջնորդվի դրանով»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանին: Նշենք, որ նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, և համավարակի հետևանքով ուշանում է նրա վերադարձը Հայաստան: -Պե՛րճ, Ձեր հերթական այցը ԱՄՆ ակամա երկարաձգվեց: Ե՞րբ էր

Ազգային մշակույթով են երկիր պահում

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Արցախյան պատերազմի ազատամարտիկ, պարուսույց, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին: Արցախյան պատերազմից հետո մեր զրուցակիցն արարում է մշակույթի դաշտում՝ հայ հանրությանը ներկայացնլով և ուսուցանելով հայկական ազգային պարերը: Նա այն համոզմունքն ունի, որ մշակույթը ոչ թե ընդամենը

Ոսկեծիրանյան

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 17-րդ կինոփառատոնը, բնականաբար, չէր կարող շրջանցել կորոնավիրուսի համավարակի պարտադրանքները: Այս տարի փառատոնի գեղարվեստական տնօրենի առաքելությունն ստանձնել է երիտասարդ կինոգետ Կարեն Ավետիսյանը: Ոսկեծիրանցիների ողջ անձնակազմը՝ սկսած պատվավոր նախագահ, փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանից, համահիմնեդիրներ Միքայել Ստամբոլցյանից, Սուսաննա Հարությունյանից, վերջացրած երիտասարդ

Պարույր Սևակի հիշատակի օրը՝ առցանց

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է: 49 տարի առաջ հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը ավտովթարի զոհ դարձավ:  Ինչպես և ընդունված է այսպիսի անհատականությունների դեպքում, ժողովուրդը շարունակեց ապրեցնել իր տաղանդավոր զավակին չխամրող հիշողությունների տիրույթում՝ ամեն տարի նրա մահվան տարելիցին հոծ խմբերով այցելելով Զանգակատուն գյուղում

«Ես անում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ. հնարավոր չէ ինձանից մանեկեն ստեղծել»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Մեր զրույցը վերաբերում է դերասանուհու թատերական գործունեությանը: _ Կարինե, 1990-ականներին, երբ մարդիկ հացի և գոյատևման պարզ ու դաժան խնդրի առջև էին կանգնած, մի քանի նվիրյալներով ստեղծեցիք Համազգային թատրոնը և ներկայացումներ էիք խաղում՝ առանց թատրոնի շենք ունենալու:

Թարգմանելով Սիրանույշ Գալստյանի անթարգմանելի իրականությունը

«Թարգմանված իրականություն» վերնագիրն արդեն հմտորեն պատրաստված խայծ է՝ Սիրանույշ Գալստյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի ընթերցողների համար: Նույնիսկ նրանց համար, որոնք ծանոթ են առաջինին և այս գրքում կվերընթերցեն ծանոթ-գուցեև մոռացված որոշ պատմվածքներ: Ինձ թվում է՝ մարդիկ լավ գործեր են ստեղծում միայն այն դեպքում, երբ գրում

Թատրոն, հանդիսատես, Թեքեյան՝ առցանց

Ardi.am-ի հարերցին պատասխանում է դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը: — Պարո՛ն Բաբազյան, կորոնավիրուսի համավարակը, մեկուսացումը անդառնալի վնասներ են հասցրել ոչ միայն տնտեսությանը, ֆինանսական կառույցներին, այլև մշակույթին: Թատրոնն ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայում: -Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից