Արցախի Ճարտարը․ եկեղեցում ասված խոսքը հասնում է մինչև սահման
Կարմիր նուռով լիուլի բեռնված մեքենան շարժվում է ճոճվելով։ Ոչ ոք, կարծես թե, չի շտապում: Ճանապարհներն առաջվանը չեն, մի տեսակ փոքրացել են: Երկիրն է փոքրացել: Արցախի Ճարտար քաղաքի եկեղեցու զանգերն այսօր սովորականից բարձր են հնչում: Սպիտակաշեն գյուղի կիրակնօրյա դպրոցի 20 սան մկրտություն է ստանում։






