«Նկարչի երեք գերեզմանները»․ Ֆիլմ նկարչի ու ժամանակի մասին

Հունվարի 10-ին Կինոյի տանը կայացավ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն ամբողջացնում է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  կինոշարքը,  նկարահանվել է շուրջ 30 տարի։ Գլխավոր հերոսը՝ տաղանդավոր նկարիչ Վահան Անանյանը, թափառում է աշխարհի տարբեր անկյուններում՝ փորձելով վերարժևորել իր ինքնությունը, գտնել կյանքում

Արցախի Ճարտարը․ եկեղեցում ասված խոսքը հասնում է մինչև սահման

Կարմիր նուռով լիուլի բեռնված մեքենան շարժվում է ճոճվելով։ Ոչ ոք, կարծես թե, չի շտապում: Ճանապարհներն առաջվանը չեն, մի տեսակ փոքրացել են: Երկիրն է փոքրացել:  Արցախի Ճարտար քաղաքի եկեղեցու զանգերն այսօր սովորականից բարձր են հնչում: Սպիտակաշեն գյուղի կիրակնօրյա դպրոցի 20 սան մկրտություն է ստանում։

Որոտանի կիրճը հսկող գյուղը

Մինչև սրունքներս թրջվել — ցեխոտվել եմ։ Սառն անձրևի կաթիլները ծակծկում են դեմքս ու սրբում այդ եղանակին ծիծաղելի թվացող շպարս (հետո էլ ասում են՝ անձրևին հանդարտ քայլելն օգնում է քիչ թրջվել):  «Կեսն անցել ես, հետդարձ չկա»,- կրկնում եմ մտքումս՝ սրթսրթալով։ Բայց որքան մոտենում եմ

Անի Անտոնյան․ մշուշոտ ճանապարհով` Բարձրավան (լուսանկարներ)

Անի ԱՆտոնյանի անդրադարձը՝ այստեղ

Բնության մեջ ու մոտ․ Արցախի կանանց գեղեցկության գաղտնիքը

Խոշոր աչքերով, վայելչակազմ երիտասարդ կինն էկրանից պատմում է Արցախի մասին։ Դահլիճում նստածները կարկամել են։ Մի պահ, և ծափերը խառնվում են արցունքներին։ Հադրութցի Վերա Սաֆարյանն է՝ արցախյան ազատամարտիկ Արտյուշա Սաֆարյանի դուստրը, «Միսիս Եվրոպա-2022» գեղեցկության մրցույթի երկրորդ մրցանակակիրը։ Վերա Սաֆարյանը ardi.am-ի զրուցակիցն է։  — Վե՛րա,

«Պատգամ»․ բանաստեղծությունների ժողովածու` կարոտի մասին

Հոկտեմբերի 31-ին «Զանգակ» գրատանը կայացավ պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդու Պեսոայի MENSAGEM/«Պատգամ» գրքի շնորհանդեսը։ MENSAGEM-ը բանաստեղծի պորտուգալերեն գրված միակ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կենդանության օրոք՝ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին։ Գիրքը Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծություն է, «դժգույն» ներկայի քննադատություն և լուսավոր ապագայի կանխատեսում։

ճամփորդական էսքիզներ. Օձուն, Լոռի բերդ…

Լուսանկարները՝ Անի Անտոնյանի

Անի Անտոնյան․ Խճանկար Լոռիից

Սոճիների պուրակում, Ստեփանավան Ջրաշուշանների լիճը, Սարատովկա Խորհրդավոր ընթրիք, Գյուլագարակ