Բանաստեղծության «ներսը» և «դուրսը»

                         Հայ նանոտեխնոլոգները հայտնագործել են նյութի գոյության մի այնպիսի տարբերակ, երբ նյութը տարածության մեջ գոյություն ունի գրեթե երկչափ ձևով, եռաչափի փոխարեն՝ ինչպես որ բնականոնն է։ Այսինքն՝ պատկերացնենք մի թաղանթ, որը հաստություն չունի։ Իրականում ունի, բայց այդ հաստության չափը․․․ ատոմի չափով է, բացարձակապես հնարավոր

Հետչարենցյան հայ պոեզիայի ուրվագծի փորձ

Քանի որ բնության մեջ պոեզիային իր հատկանիշներով ամենամոտը լույսն է, հետչարենցյան հայ պոեզիայի մասին խոսելիս ինձ թույլ եմ տալիս նրա ընթացքը համեմատել լույսի քվանտային հատկության հետ, մանավանդ որ համաշխարհային պոեզիայի պատմության մեջ լույսի խորհրդանիշը ոչ մի ժողովրդի գրականության մեջ այնքան հաճախ չի օգտագործվել,

Զավեն Բեկյան․ Սիրենների ժխորը

     Պաթոլոգներն իրենց գործունեության ոլորտից դուրս են թողել մի շատ կարևոր բնագավառ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂՑԻ բնագավառը։ Չգիտես՝ դա մարդուն տրված շնո՞րհ է, թե՞ պատիժ։ Այդ քաղցի բացատրությունը իմաստասիրական տեսակետից կարող էր լինել Պլատոնի քարանձավի մոդելը․ մենք այստեղ՝ ստվերների այս աշխարհում, այնկողմնային, ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ստվերների

Զավեն Բեկյան/Յաղագս տիեզերական շնչառության

Իմացությունը, ճանաչողությունը ևս ունեն իրենց ֆիզիկան։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ճշմարտության գաղափարը կարող է ունենալ և կապ ունի արագության հասկացության հետ։ Նախ՝ անհրաժեշտ է լինում ապահովել ճանաչողության գործընթացի որակը, այսինքն` հետազոտողի միտքը պետք է կարողանա առավելագույնս թափանցել հետազոտվող օբյեկտի էության՝

Զավեն Բեկյան․ Կողբա ելան սելերը․․․

               Մի աննման ժողովրդական երգ կա, որի բառերն իր մեղեդուց են լավ, մեղեդին՝ բառերից․․․ Մեղեդին այնքան լավն է, որ չի վրիպել Ալեքսանդր Սպենդիարյանի աչքից. օգտագործվել է նրա «Ալմաստ» օպերայի հենքում։ Կողբա ելան սելերը,Կտրան չուխուս թելերը։Կամաց քշեք սելերը՝Կապեմ չուխուս թելերը․․․  Կողբում մեր՝ թուրքին մնացած

Զավեն Բեկյան․ Հպանցիկ՝ բանաստեղծելու  մասին

          Մաքսիմիլիան Վոլոշինի «Լունարիա» շքեղ բանաստեղծական շարքի մեջ մի այսպիսի տող կա․ «Լուսնաքարե մի թռչուն՝ քղամիդով փաթաթված»։ Սրա նման մի տող ունի իրենից երկու դար առաջ ապրած Սայաթ-Նովան․ «Հնդու ղալամքարու վըրեն  ծածկիլ իս մարմաշ, նազանի»։ Ղալամքարը երևի գրչատուփի պես մի բան պիտի լիներ,

Լաչին դարձած Բերձորն ու չքնաղ Գողթանիկը

Բերձոր քաղաք, որ այժմ դիվանագիտական զգուշավոր, բծախնդիր մի շրջադարձմամբ նորից Լաչին է կոչվում․․․ Մոտակայքում ՝ մի փոքրիկ գյուղակ՝ չքնաղ Գողթանիկ անվամբ, որտեղ ուսուցչություն էր անում Երկնքի և Երկրի արանքում մոլորված այր մի զվարթնահոգի՝ Հրաչյա Բեյլերյան անունով (այդ մոլորվածությունը նա փարատում էր իր ոսկեղենիկ

Զավեն Բեկյան․ «Իջեցված» պոեզիայի մասին

        Պոեզիայի աստվածուհին այս մանվածապատ աշխարհում ընթանում է որոնումների վայրիվերո արահետներով, աչքերը կապված՝ Թեմիսի պես, ձևի արդարություն որոնելո՞վ․․․- ի՞նչ է փնտրում ՝ մի հարցնող լինի․․․ Ինքը՝ պոեզիան ճանաչողության տեսա՞կ է։ Ոչ ամենևին, դրա համար գիտություններ կան։ Պոեզիան մարդկային հոգու արձագանքն է