Այդպես դարձա կես մարդ. կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ
Ալիկ Ասատրյան։ Նկարիչ։ Ծննդով՝ Մեղրիից։ Բնակավայրը՝ Հոլանդիա։ Զրույցը ardi.am-ի հետ՝ հեռավար։ -Ինչպե՞ս եք։ -Երկրիս պես։ -Զգացողությունը՝ հեռվից։ Պատերազմ, հետպատերազմական զարգացումներ, հասարակական տրամադրություններ… ազդակներն ինչպե՞ս են հասնում։ -93 թվականից, այսինքն՝ արդեն 27 տարի ես Հոլանդիայում եմ ապրում։ Ինքս պատերազմի տարիներին եղել եմ Հադրութում, Շուշիում։






