Ծիրանյան օրագիր․ կինո, մարդիկ, հույզեր

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանն ապրում է կինոյի ռիթմով։ Քաղաքի տարբեր անկյուններում կինոսիրողները հավաքվում են դիտումների, քննարկումների և հանդիպումների շուրջ՝ վայելելու կինոյի տոնը։ Շատերին գուցե զարմացնի, թե որտեղի՛ց այսքան մեծ հետաքրքրություն կինոյի նկատմամբ։ Սակայն փաստը մնում է փաստ. հասարակության ամենատարբեր շերտերի

«Ոսկե ծիրանը»՝ հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ

Հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ցուցադրված ֆիլմեր: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական և մշակութային գործիչներ, հայ և համաշխարհային կինոյի

Երաժշտական ինստալացիա-պերֆորմանս՝ «Ոսկե ծիրանի» բացմանը

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը հանդիսատեսին կդիմավորի բոլորովին նոր արվեստային փորձառությամբ։ Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 13-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Chora Gavit: A Score for Moving Bodies» տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կվերածի մուտքը կինոփառատոնի առաջին ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվում է

«Ոսկե ծիրանը» միջազգային համագործակցության ծիրում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ՝ համատեղ ձևավորելով կինոյի միջոցով մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ։ Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նշվեց, որ այս տարվա՝

Մեկնարկում է 23-րդ «Ոսկե ծիրանը»

Հուլիսի 12-19-ը Երևանը կշնչի կինոռիթմով. մեր քաղաքը դարձյալ կվերածվի համաշխարհային կինոմայրաքաղաքի՝ իր տասնամյակների ավանդական հմայքների և նորօրյա հովերի ստեղծագործ համադրությամբ կայացնելով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 23-րդ շրջապտույտը: Փառատոնի օրերին կցուցադրվեն իրենց հաղթարշավը Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոների շրջանակներում կատարած ֆիլմեր, ինչպես

«Աշնան արևը» իմ արու զավակն է…

Անահիտ Ղուկասյանը Ահնիձորում էր։ Հիսուն տարի առաջ այստեղ դերասանուհին կերպավորում էր իր լավագույն դերերը․ Աղուն էր «Աշնան արև»-ում, Ռոստոմի կինը՝ «Տերը» ֆիլմում։ Անահիտ Ղուկասյանն ասում է, որ այն ժամանակ Ահնիձոր գալը շատ դժվար էր, հիմա ասֆալտապատել են ճանապարհները, բայց հիմա էլ իր համար

«Միչիգանից հեռու»․ կյանքը տագնապի ու անորոշության մեջ

Ժամանակակից վավերագրությունը հաճախ էկրանային իրականության մեջ տեղավորում է ոչ թե լոկ փաստագրված իրադարձությունները, այլև մարդկային ներաշխարհի ամենաանտեսանելի ու նրբին տատանումները։ Այն դադարել է լինել պարզապես դիտորդի հայացք. այսօրվա վավերագրողն իր տեսախցիկը դարձնում է շնչող, զգացող մի օրգանիզմ, որը որսում է լռության ձայնը, պատերի

Ջեսիքա Հաուսները` «Ոսկե ծիրան»-ում

2000-ականների սկզբին ավստրիական կինոյին նոր շունչ հաղորդած ու համաշխարհային նոր հեղինակություն բերած Ջեսիքա Հաուսները գլխավորելու է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին։ Հաուսները մի քանի տարին մեկ մեծ իրարանցում է առաջացնում եվրոպական կինոփառատոներում իր նորանոր հոգեբանական դրամաներով, որոնք ավանդաբար իրենց պրեմիերան ունենում