Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղը»

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն (Երևան, «Հայաստան» հրատ․, 2024), որում ընդգրկված «Շավղից դուրս» և «Լռությունից անդին» վիպակներն արժանացել են Հայաստանի գրողների միության անդամների համար հայտարարված «Մարդ Աստծո» և «Դար 21» գրական մրցույթների մրցանակներին։ Երկու վիպակներն էլ հրապարակվել են Ardi.am

Մկրտիչ Սարգսյան – 100

1999-ին նշվում էր հայ անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Սարգսյանի 75-ամյակը։ Հարցազրույցների, հրապարակումների պակաս չկար հանրապետական մամուլում։ Ես ևս մեկն էի այն լրագրողներից, որ թակեցի հոբելյարի տան դուռն ու հայտնվեցի նրա հյուրընկալ հարկի ներքո։ Գրողի որդին՝ միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Վահագն Սարգսյանը, ինձ

Պոլ Վալերի․ Միտք

Մարդն ապացուցում է, որ միտք ունի, երբ որոշակի անկախություն է ցուցաբերում այլոց ակնկալիքների նկատմամբ: Նա զարմանք է առաջացնում, և այդ զարմանքը ստիպում է նրան մի պահ ավելի ազատ, ավելի արագաշարժ, ավելի խորաթափանց երևալ նրանցից, ում հետ նա խոսում է: Նրանք մնում են զարմացած

Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն

«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝

Երկու դրախտ

Այսօր դպրոցից դեպի տուն ճանապարհին երեխաներս խնդրեցին, որ իրենց ցույց տամ դրախտը: Խնդրանքն ինձ չզարմացրեց, քանի որ ես էլ ժամանակին փնտրում էի իմ դրախտը և այնքան փնտրեցի, որ գտա: Ես գտա իմ դրախտը և՛ կյանքում, և՛ կյանքից անդին: Հիշում եմ, փոքր էի, մի

Դավիթ Սամվելյան․ Մոռացված երկրի զանգերը

(հատվածներ սպասվող գրքից) Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ,  որ ջուրը քաշվել է երկրի երեսից… Դուրս ելան Նոյը, նրա հետ նաև իր կինը,  իր որդիներն ու իր որդիների կանայք։Ծննդ. 9:13, 9:18 Մութն աստիճանաբար թանձրանում, երկնքից հոսում էր երեք կողմից լեռներով շրջապատված

«Տիպանգոն»՝ նոր ժամանակների երջանկության բանալին

«Տիպանգոն աշխարհն էր՝ կախարդված մի շրջան, որն ամեն ոք տեսնում է այնպես, ինչպես ինքն է ձգտում տեսնել»։ Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուում ընդգրկված են  «Տիպանգո», «Անուղի ճամփաներ» վիպակները և «Միայնակ մարդիկ» պատմվածաշարը, որոնք աչքի են ընկնում ինքնատիպությամբ, հեղինակի ընդգծված ոճով, տարբերվող բառաշերտով: Խորհրդային շրջանում

Հատվածներ «Ոչ միայն Բրոդսկի» գրքից

Ռուսական մշակույթը դիմանկարներում և անեկդոտներում           Վլադիմիր Աշկենազի Ասում են՝ Խրուշչովը խելացի մարդ էր։ Բայց դաշնակահար Վլադիմիր Աշկենազին էլ ավելի խելացի էր։ Շատերի կարծիքով՝ Աշկենազին հայրենադարձ չէր։ Դա ճիշտ չէ: Աշկենազին Արևմուտք է մեկնել միանգամայն օրինական։ Ահա ոնց է դա եղել (եթե հավատալ