Դանիլ Խարմս․ պատմվածքներ

«Խարմսի համար իր կյանքը արվեստի վերածելը հույժ կարևոր էր։ Նա կյանքի՝ իբրև հրաշքի զգացում ուներ, և պատահական չէ, որ հրաշքի մասին շատ պատմվածքներ ունի։ Չափազանց հատկանշական է մարդու մասին պատմվածքը, որը կարող էր հրաշքներ գործել, բայց ամբողջ կյանքում ոչ մի հրաշք չգործեց. նրան

Նոր գրքեր «Զանգակ» հրատարակչությունից

Գեղարվեստական, մոտիվացիոն գրքերը Դանիել Քանեման, «Մտածողություն․ Արագն ու Դանդաղը» Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ

Աշոտ Գաբրիելյան․ Գրապահոց

(հատված անտիպ վեպից) ՄԱԼԱԶՅԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ «ՄԱՏԵՆԱԳԵՏԸ» ՎԵՊԻ ՀԱՄԱՐ 2015 թվական, փետրվարի 8 Ժամանակի սահմանափակության և անսահմանության մասին եմ մտածում: Թեև մատենագետները շատ խիստ են վերաբերում տարիների, օրերի ճշգրտությանը, պարտավոր են տարբեր տոմարների զանազանությունները բաղդատել, սակայն նրանց աշխատանքների տևողության հարցը հաճախ շփոթության մեջ

Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուն

Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուում («Էդիթ Պրինտ» հրատարակչություն) տեղ են գտել հեղինակի երեք վիպակները՝ «Էմբրիոն», «Արտույտը», «Տեսիլքը», որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: «Տեսիլքը» վիպակը նվիրված է հեղինակի կնոջը: Ժողովածուն բացվում է համանուն վիպակով, որը Ադալյանի, թերևս, ամենից խորհրդավոր ստեղծագործությունն է: «Չառնելով ծնողներիս և

Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղը»

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն (Երևան, «Հայաստան» հրատ․, 2024), որում ընդգրկված «Շավղից դուրս» և «Լռությունից անդին» վիպակներն արժանացել են Հայաստանի գրողների միության անդամների համար հայտարարված «Մարդ Աստծո» և «Դար 21» գրական մրցույթների մրցանակներին։ Երկու վիպակներն էլ հրապարակվել են Ardi.am

Մկրտիչ Սարգսյան – 100

1999-ին նշվում էր հայ անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Սարգսյանի 75-ամյակը։ Հարցազրույցների, հրապարակումների պակաս չկար հանրապետական մամուլում։ Ես ևս մեկն էի այն լրագրողներից, որ թակեցի հոբելյարի տան դուռն ու հայտնվեցի նրա հյուրընկալ հարկի ներքո։ Գրողի որդին՝ միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Վահագն Սարգսյանը, ինձ

Պոլ Վալերի․ Միտք

Մարդն ապացուցում է, որ միտք ունի, երբ որոշակի անկախություն է ցուցաբերում այլոց ակնկալիքների նկատմամբ: Նա զարմանք է առաջացնում, և այդ զարմանքը ստիպում է նրան մի պահ ավելի ազատ, ավելի արագաշարժ, ավելի խորաթափանց երևալ նրանցից, ում հետ նա խոսում է: Նրանք մնում են զարմացած

Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն

«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝