Իսկ Հրաչօ-ն դիտում էր նկարից

Օրեր առաջ զանգահարեց Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանի ավագ որդին՝ Արտակը: -Հայրիկի 85-ամյակն է, ուզում ենք մտերիմների մի փոքր խմբով հավաքվել մեր տանը, միասին մի կտոր հաց ուտել: Որքա՜ն Հրաչօ-ական էր այս մի նախադասությունը, ի՜նչ ջերմ ալիք տարուբերվեց իմ ներսում: Հավաքվել էինք Հրաչօ-ականներով ու վայելում էինք

Դավիթ Սամվելյան․ Մի բաժակ Չերչիլ

Մեկ տարի առաջ այս օրերին ամեն ինչ այլ կերպ էր: Գործի գլուխ էին կանգնել հինգ հոգով․  մեկը   ցեմենտի ու քարի հետ անընդմեջ շփումից  կոշտացած մատներով ուղիղ ու ամուր պատեր ու սալահատակ էր շարում, մյուսը  մկանուտ ձեռքի բռունցքներով պատրաստ էր պեմզաբլոկե պատեր քանդել,

Վիրակապելով օրը պոեզիայի հանգ ու ռիթմի կենարարությամբ

 Ardi.am-ի հյուրը բանաստեղծուհի Վարդ Արծափէն է։ Զրույցի առանցքը բանաստեղծուհու «Լինել երեք հարությամբ» գիրքն է, պոեզիան, մեր օրերը։ — Պատերազմից առաջ ու հետո․․․ փոխվե՞լ է ասելիքը, տրամադրությունը, ռիթմը կյանքի, պոեզիայի։ — Անշուշտ, պատերազմը շատ բան փոխեց… դեռ երկար «կղողանջեն» վերքերը, բայց ոչ «զանգն է

Մարինե Թաթոյան․ Հողի, աղջկա ու գարնան մասին․․․

Առավոտյան արթնացա, վարագուրեցի կարոտս քո սիրով, հայրենի՛ք, իմ մի բուռ, մի ծվեն, մեկը այն ամենից, ինչը իմ ակունքն է, որի արմատները սկզբից են ներհակ։ Մեկը այն անուններից, որոնք իմ անունն են ամեն օր ու պահի։ Հայրենի հող իմ, ի՜նչ քաղցր ես։ Քո մեջ

Անի Անտոնյան․ Մորեգույն ծաղիկներ

Նվիրվում է պատերազմի մասնակիցներին, այրվածքաբան, պլաստիկ վիրաբույժ Կարինե Բաբայանին, բժիշկներին, որոնք կյանքեր փրկեցին։ Եվան այդ գիշեր էլ քնեց ծանրացած կոպերով, ինչպես վերջին հինգ ամսվա ամեն լուսացող օրը։ Աչքի առաջ Վարդանն էր՝ փաթաթված եռագույն բարակ դրոշով, չնայած աշուն էր ու կտրող ցուրտ։ Ինքը մոտենում

Գրիգոր Գրիգորյան․ Բարև, բժի՛շկ, ես գրող եմ

— Բարև, բժի՛շկ, ես գրող եմ։ Գրքեր եմ գրում… գրքեր եմ գրել․․․ հիմա էլ շարունակում եմ գրել, դեռ ըմբոստանում եմ, չեմ դադարում հավատալ․․․ Չէ՜, չէ՜, բժի՛շկ, ստեղծագործական ընկճախտի մեջ չեմ, հանկա՛րծ քեզ չերևակայես. ո՛չ խնդիրներ ունեմ, ո՛չ էլ մորֆինի կարիք: Ուղղակի քո մասին

Վարդան Ֆերեշեթյան․ Խոսքի ու լռության շուրջ

«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» ներկայացնում է Վարդան Ֆերեշեթյանի «Պոչը» պատմվածքների և էսսեների ժողովածուն, Դմիտրի Բակինի «Ծառի որդին», Դանիիլ Խարմսի «Պառավը/Դիպվածներ» գրքերը՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպված երեկոյի առիթը Feresh մատենաշարով լույս ընծայված այս գրքերն էին։ Երեկոն վարում էր ռադիոհաղորդավարուհի Նազելի

Նորայր Ադալյան. «Էմբրիոն»

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել մեր ժամանակի լավագույն արձակագիրներից մեկի՝ Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուն։ Գրքում զետեղված են երեք վիպակներ, որոնք թարգմանվել են նաև օտար լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, սլովեներեն): Վիպակներն արտացոլում են ժամանակակից մարդու հուզաշխարհը և մտածողությունը, որոնք գրողի երկարամյա