«Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում»    

Բանաստեղծ Արտակ Համբարձումյանը, ապրելով ընդամենը 32 տարի, թողել է արժեքավոր, ինքնատիպ գրական ժառանգություն, որի մասին խոսել ու խոսում են բազմաթիվ գրականագետներ, գրողներ: Այս հրապարակումը նպատակ ունի ևս մեկ անգամ ընթերցողին հիշեցնել տաղանդավոր բանաստեղծի մասին, ևս մեկ հայացք նետել նրա խոհական, զգացմունքային, խորախորհուրդ պոեզիային:

«Զանգակ»․ առաջիկայում հրատարակվելիք գրքեր

Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության առաջիկայում հրատարակվելիք և արդեն իսկ ընթերցողի սեղանին դրված գրքերից մի քանիսը։ Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով:

Կարինե Ռաֆայելյան․ Պետպատվերով՝ Դրախտ

Շաբաթներ շարունակ հետս ինչ-որ կասկածելի բան էր կատարվում, ինքնազգացողությունս վատացել էր այնքան, որ ստիպված էի ամենահուսալի բժշկիս՝ Աստծուն (որ ասում եմ Աստված՝ Գրիգոր Նարեկացուն էլ հետը հասկացեք) մի քիչ հանգիստ թողնել ու ապավինել հռչակավոր մի բժշկի: Նա որոշ զննումներից հետո եզրակացրել էր, որ

Առաջնորդների տիպաբանությունը՝ ըստ Վահագն Գրիգորյանի

«Առաջնորդը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իր ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»: Աստվածաշունչ, Եզեկիելի մարգարեությունը, 46-18 Անկախության շրջանը հայ գրականության համար բացեց նոր թեմաների, նոր ասելիքի, նոր

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից» (4)

Ardi.am-ը ներկայացնում է հատված անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։ 7 հոկտեմբեր 1967, Երևան Ավտոմեքենայի թափքում լավ ջարդվելուց հետո գիշերվա ժամը 4-ին հասանք Նախիջևանի Նորս գյուղը։ Մթության

Հրանդ Մաթեւոսեան․  Ահնիձորէն՝ Մուսալեռ

Երեւան, 1978, Սեպտեմբեր Սիրելի ընթերցող Թէեւ Հրանդի մասին քանի մը առիթներով գրած եմ ու անդրադարձած նաեւ մեր ընկերական յարաբերութիւններուն, սակայն այն, ինչ որ այսօր պիտի պատմեմ, բոլորովին տարբեր է…Պէյրութէն նոր վերադարձած էի… հեռաձայնեցի. —Հրանդ ջան, «թարմ բարեւներ» եմ բերել… (ինք գիտէր, որ խօսքը

Մենախոսություն չգրված վեպից

Մերի՞… Ձայնդ փոխված է, հո մրսած չե՞ս, այսօր ցուրտ է ու քամոտ… Փառք Աստծո… Այո, ես աստվածապաշտ եմ, ինչ է՝ նորությո՞ւն է քեզ համար, բա ինչո՞ւ եմ Մարիամ Աստվածածնի նկարը մեր ննջարանում կախել, ուրեմն հավատում եմ։ Դու էլ հավատա, եթե մինչև այս րոպեն

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից» (3)

Ardi.am-ը ներկայացնում է հատված անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։ Իմ հոր ու Գառնիկ Նիկողոսյանի հետ երկու օր գիշերեցինք պատմության ուսուցիչ Մամեդի տանը։ Ես, որ չէի կասկածում