Կամ սերերն են անտեր մնում, կամ հայրենիքը

Գրականություն, պատերազմ, սեր, ձանձրույթ, լռություն և աղմուկ․․․ Ardi.am-ի զրուցակիցը արձակագիր, աստվածաբան Դավիթ Սամվելյանն է։ — Գրքերումդ սովորաբար ասում ես այն, ինչի մասին լռու՞մ են։— Հիմա ո՞վ է լռում: Բոլորը խոսում են, ամեն մեկը մի բան ասում է, հաճախ նույն սուտն են բոլորով ասում:

Գարմար․ Աշնանաշունը

Ես եմ։ Քայլում եմ դանդաղ։ Առհասարակ ես դանդաղ եմ քայլում։ Չգիտեմ՝ հաշմանդամությունի՞ցս է, թե՞ բնույթս է այդպիսին։ Դանդաղ էի քայլում։ Ես եմ` ութ կամ ինը տարեկան։ Քայլում եմ փողոցով, թեև մայթով է պետք քայլել։ Ասում են՝ անվտանգ չէ փողոցով քայլելը։ Իմ մանկության փողոցները

Շուշանիկ Թամրազյան․ «Ադրինե»

Շուշանիկ Թամրազյանի «Ադրինե» ժողովածուն ընթերցողի սեղանին է (պատմվածքներ, վիպակ): Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Առկա է երևանյան գրախանութներում։ Ներկայացնում ենք հատված ժողովածուում տեղ գտած «Ադրինե» վիպակից։ ****                                                                  7.                              Երբ երկաթե ճաղաշարը փակվել էր ուժեղ դղրդյունով, Սառան ճամպրուկը մոտեցրել էր նստարանին, մի ձեռքը փաթաթել բռնակին

Պոռնիկը, որը վերադարձրեց մանրը

Հեքիաթ մեծերի համար Այդ օրը երկար բողոքում էի մեր երկրի կարգավիճակից, ամեն երկրորդ բառից հետո հայհոյում նոր իշխանությանը, հետո նորից վերադառնում հնին: Ամեն դեպքում հնի կեղտն ավելի մաքուր էր, գոնե էդպես էի մտածում: Եվ այդպես երևի երկար կհայհոյեի, եթե զանգ չստանայի բարակ ձայն

Վահան Տեր-Ղազարյան․ Ձկան արցունք (3)

Սկիզբը՝ այստեղ Հաջորդ օրն իսկ Սիմոն Պարսամյանի զոքանչը մի ցելոֆանե տոպրակ վերցրեց, մեջը ջուր լցրեց, բերանը կապեց ու գնաց ձկան խանութ: Բայց այստեղ նրան հայտնեցին, որ իրենց մոտ միայն ուտելու ձկներ են վաճառում: Հետո նկարագրեցին ակվարիումային ձկների խանութի տեղը, և զոքանչը, որոշ որոնումներից

Գրիգոր Գրիգորյան․ Սևուսպիտակ կազմով գիրքը

Ներկայացնում ենք հատված Գրիգոր Գրիգորյանի «Սևուսպիտակ կազմով գիրքը» ժողովածուից։ Մինչ այս Գրիգոր Գրիգորյանը ընթերցողին ներկայացել էր «Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը», «Կարմիր կազմով գիրքը» ժողովածուներով։ Հեղինակի խոսքով՝ «Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվել է որպես Շարունակություն` վերապրելու և արարելու պահանջ ներկայացնելով բոլորիս: Գիրքն առկա

Վերադարձ

Վերջին ամիսներին կորուստները դարձել են այնքան օրինաչափ, որ զարմանքը, ցնցումը վերածվել են հազվագյուտ ապրումի:  Բայց Վանո Սիրադեղյանի մահվան լուրը՝ այնքան անսպասելի ու անհեթեթ, ստիպեց, որ ընթացքը կանգ առնի: Կանգ առնի՝ ի հեճուկս անխափանության իր պատրանքի, անսայթաքության խաբկանքների, որ լցնում են լրահոսը, ժպտում մեզ

Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» ժողովածուի առիթով

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջութամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։ Գրքում