Մարինե Թաթոյան․ Պապը
Նրա կնճիռների ակոսներում իր աշխարհն էր, հոգևոր բերկրանքն էր շնկշնկում մի անօրինակ հարազատ ու նվիրական մեղեդի։ Ծանր էր շնչում։ Վառվող խաշամահոտն ու սալորօղու աշնանահոտ քամին տարուբերում էին նրա ալեխառն այտմորուսի դեղնող ալիքները։ Կռունկների երամը, ասես, նրա ափերից էր չվել, ափերից, որոնցից երամ դարձած`






